Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխգնդապետը հարվածել եւ ստորացրել է շարքայինին

Նոյեմբեր 21,2014 21:35

Արթիկ քաղաքի բնակիչ, 1981թ. ծնված Սիմավոն Գրիգորյանը հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրետանային դիվիզիոնի հրամանատար, կոչումով փոխգնդապետ, 2014թ. մարտին զինվորական ծառայության  պարտականությունները կատարելու հետ կապված, իր նկատմամբ ստորադաս հանդիսացող, շարքային Եղիա Տեր-Հակոբյանի կողմից որպես օրապահ կողապահարանի մոտ պատշաճ կարգով պարտականությունները չկատարելու կապակցությամբ վիրավորական արտահայտություններ անելով՝ ձեռքով հարվածել է Ե. Տեր-Հակոբյանի դեմքի շրջանին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Բացի այդ, շարքային Ե. Տեր-Հակոբյանի կողմից պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայության անցնելու կապակցությամբ Սիմավոն Գրիգորյանին դիմելուց հետո, վերջինս Ե. Տեր-Հակոբյանին խոստացել է նշված հարցով միջնորդել զորամասի հրամանատարության առջեւ, սակայն 2014թ. մարտ-մայիս ամիսների ընթացքում, պատեհ առիթն օգտագործելով, պարբերաբար հայհոյանքներ է տվել շարքային Ե. Տեր-Հակոբյանի հասցեին՝ անպարկեշտ ձեւով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:

Ս. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-րդ մասով եւ 360 հոդվածի 1-ին մասով: Ըստ «Դատալեքս» կայքի՝ նրա նկատմամբ խափանման միջոց  է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ս. Գրիգորյանը ընդունել է  իր մեղքը, դատարանին միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված  ընթացակարգով: Նոյեմբերի 20-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի  դատարանի դատավոր  Զոյա Զաքինյանը վճռել է Սիմավոն Գրիգորյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածներում եւ նրան դատապարտել զինվորական ծառայության մեջ սահմանափակման մեկուկես տարի ժամկետով, դրամական բավարարման գումարի 15 տոկոսի պահումով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. gohar says:

    56 բառ մեկ նախադասւթիւն!!!!!!!!!!!!!!!! դեմքի շրջանին ? հավանաբար դեմքին՞

  2. Narek says:

    «…պատեհ առիթն օգտագործելով, պարբերաբար հայհոյանքներ է տվել», նշանակում ա` տեղին է հայհոյել

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930