Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի տատի «թատրոնը»՝ օդաչուների հուղարկավորության ժամանակ. «Ալիեւ, թաղեմ քեզ». (Տեսանյութ)

Նոյեմբեր 25,2014 17:47

Այսօր՝ նոյեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ՄԻ-24 ուղղաթիռի զոհված օդաչուների հուղարկավորությունն էր՝ Եռաբլուրի պանթեոնում:

Հուղարկավորությունը զինվորական արարողակարգով էր եւ ամեն ինչ նախապես հաշվարկված էր միլիմետր առ միլիմետր: Վաղ առավոտից զինվորականները Եռաբլուրում փորձ էին անում, թե ով որտեղ պետք է կանգնի, քանի քայլ հեռանա, երբ աճյունները մոտեցնեն գերեզմանափոսին, ինչպես պետք է պատ կազմեն եւ այլն: Ամեն ինչ արված էր, որ հուղարկավորության արարողությունն ու սգո միտինգը բարձր մակարդակով լինեն:

Սակայն այն պահին, երբ զոհվածների աճյունները իջեցնում էին գերեզմանափոսի մեջ, համընդհանուր լռությունն ընդհատեց ՀՀԿ-ի տատն՝ իր ճղճղան ձայնով: Ինչպես ցույցերի ժամանակ, այնպես էլ թաղմանը նա բղավում էր. «Ալիեւ, թաղեմ քեզ, տականք: Բոյդ վիթխարի, գլուխդ՝ …(վիրավորական բառ): Ամոթ քեզ այս երիտասարդների, այս մահվան, այս մեղքը քեզ վրա թափվի: Ամո՜թ քեզ»:

Հետո ՀՀԿ-ի տատը կոչ ուղղեց սփյուռքահայերին. «Իմ սիրելի սփյուռքահայեր, բոլորդ ոտքի կանգնեք եւ դատապարտեք այդ կեղտոտին, որը միայն գող է եւ խելք չունի»:

ՀՀԿ-ի տատին մի քանի զինվորական խնդրեցին լռել՝ ասելով, որ դրա ժամանակը չի, սուս մնա, կամաց:

Ավելի ուշ, քահանաների աղոթքից հետո ՀՀԿ- տատը ժամանակ առ ժամանակ լռությունն ընդհատում էր իր անեծքներով՝ ուղղված Ալիեւին:

Մանրամասները` տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Այս կնոջը ի՞նչու մեկընդմի՛շտ չեն լռեցնում:

  2. Արսեն says:

    Իհակե «տատի» ջան, բոլորովս ոտքի ենք կանգնած և դատապարտում ենք «կեղտոտին» ..))..
    Բայց այդ «կեղտոտին» չէ, այդ «կեղտոտը» ադրբեջանական կեղտոտ է, և իր «կեղտոտությունից» տուժվում են ադրեջանցիները… ինչքան տուժվում են թող տուժվեն՝ իրենց գործն է…
    իսկ մեզ՝ մեր «կեղտն» է հետաքրքրում…

  3. Նուրան ՍիՆաՆյան says:

    Աոաջարկում եմ ՀՀԿ-ի խոսնակի պաշտոնը Շարմազանովից վերցնել և տալ այս հանճարեղ տատիկին:

  4. Անահիտ (ԵՊՀ) says:

    Գալուստին հարմար և նրա ճաշակով խոսնակ կլինի…

Պատասխանել Անահիտ (ԵՊՀ)

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930