Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում

Հունվար 06,2015 11:25

Հունվարի 6-ին, ժամը 07.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Մաստարա գյուղի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան – Գյումրի հատվածում արգելափակումից դուրս են բերել «BYD» մակնիշի 34UR387 պ/հ (Տ. Հ.) ավտոմեքենան:

***
Հունվարի 6-ին, ժամը 06.37-ին ահազանգ է ստացվել, որ Ամասիա-Աշոցք ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա (10 ուղևոր):

***

Հունվարի 6-ին, ժամը 03.40-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին «Դեյվու» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ապարան-Քուչակ հատվածի առաջին կմ-ում արգելափակումից դուրս են բերել «Դեյվու» մակնիշի 29 UL 640 պ/հ (վարորդ` Ա.Ա, ծնվ. 1991թ.) և «ԳԱԶ 3110» 23 US 125 պ/հ (վարորդ` Ն.Մ.,  ծնվ. 1981 թ.) ավտոմեքենաները:

***

Հունվարի 6-ին, ժամը 03.31-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Քուչակ ավտոճանապարհին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ապարան-Քուչակ հատվածի 13-րդ կմ-ում «ՎԱԶ-2199» մակնիշի 34 ML 373 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Հ. Մ., ծնվ. 1985 թ.) արգելափակվել է ձնակույտի մեջ:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից :

***

Հունվարի 6-ին, ժամը 00.03-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք-Ցողամարգ ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Մ-1 միջպետական ավտոճանապարհի Աշոցք-Ցողամարգ հատվածի 9-րդ կմ-ից դուրս են բերել 2 արգելափակված ավտոմեքենա:

 ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031