Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից

Հունվար 09,2015 12:40

Հունվարի 9-ին, ժամը 02.41-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում` «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Կ. Մ.-ի «Օպել» մակնիշի 34 RZ 143 պետհամարանիշի ավտոմեքենան:

***

Հունվարի 9-ին, ժամը 01.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դրոյի փողոցի թիվ 14/2 և Ռուբինյանց փողոցի թիվ 9 շենքերի միջնամասում «1-03» ծառայության ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ֆորդ» մակնիշի 034 ՍԼ 64 պետհամարանիշի շտապօգնության ավտոմեքենայի (վարորդ՝ Ո. Զ.) հետնանիվի հատվածը դուրս է եկել ճանապարհի եզրաքարից, առկա է ներքև սահելու վտանգ:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

***
Հունվարի 8-ին, ժամը 19.26-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաաքի «Գոլասար» կոչվող տարածքի ավտոճանապարհին «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2109» մակնիշի 33 LV 753 պ/հ (վարորդ` Ա. Դ.) ավտոմեքենան:

***

Հունվարի 8-ին, ժամը 18.37-ին ահազանգ է ստացվել, որ Նիգավան-Ապարան ավտոճանապարհին ձնաբքի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 33 SV 560 պ/հ (վարորդ` Հ. Ս. ) և «ՎԱԶ-2108» մակնիշի 34 ՕT 335 պ/հ (վարորդ` Թ. Մ.) ավտոմեքենաները:

***
Հունվարի 8-ին, ժամը 14.36-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին՝ Զոլաքար գյուղի մոտակայքում, «Գազ-24» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Տ. Խ.-ի «ԳԱԶ-24» մակնիշի 18 ՕԼ 407 պետհամարանիշի ավտոմեքենան:

***

Հունվարի 8-ին, ժամը 13.17-ին ահազանգ է ստացվել, որ Լեռնանիստ գյուղի ճանապարհին «Օպել» մակնիշի 31UU376 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել տնամերձ հողատարածքի վրա (մոտ 2 մ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ փրկարարներն ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել Օ. Ա.-ի ավտոմեքենան:

***

Հունվարի 8-ին, ժամը 12.52-ին ահազանգ է ստավել, որ Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղի մոտակայքում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Բ. Ա.-ի Նիսսան մակնիշի 34 VD 999 պ/հ և Կ. Պ.-ի «ՎԱԶ-2121» մակնիշի 79 VA 998 պ/հ ավտոմեքենաները:

***

Հունվարի 8-ին, ժամը 12.43-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վանևան գյուղի ավտոճանապարհը ձնաբքի հետևանքով դարձել է դժվարանցանելի, ինչից ավտոմեքենաներն արգելափակվել են և չեն կարողանում շարունակել ընացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. Բ.-ի «ՎԱԶ-2106» մակնիշի 34 MS 901 պետհամարանիշի և Դ. Ս.-ի «ՎԱԶ-2107» 34 PV 412 պետհամարանիշի ավտոմեքենաները:

***

Հունվարի 8-ին, ժամը 12.12-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցում «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Հ. Տ.-ի «ՎԱԶ-2110» մակնիշի 34 VV 795 ավտոմեքենան:

***

Հունվարի 8-ին, ժամը 11.17-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում մերկասառույցի պատճառով «Օպել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ա. Պ.-ին պատկանող «Օպել» մակնիշի 34 VԼ 202 պետհամարանիշի ավտոմեքենան խափանվել է Նիգավան գյուղի մոտակայքում:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան քարշակելով մոտեցրել են Ապարան քաղաքի մոտակա ավտոտեխսպասրակման սրահ:

***
Հունվարի 8-ին, ժամը 08.17-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով սահել, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 36 ավտոմեքենա:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031