Մի քանի օր առաջ Aravot.am-ը տեղեկացրել էր, որ «Հրազդան» տոնավաճառում տեղի վարձավճարների բարձրացում է եղել՝ կապված դոլար-դրամ փոխարժեքի տատանումների հետ: Ինչպես տեղեկացրել էր «Հրազդան» հոլդինգի մամուլի ծառայության ղեկավար Թամարա Սարգսյանը` «Ըստ պայմանագրի, «Հրազդան» մարզադաշտի առեւտրականները տեղի վարձավճարները վճարում են դոլարին համարժեք դրամով, ուստի «Հրազդան» մարզադաշտի առեւտրի կենտրոնը, ելնելով դոլար-դրամ հարաբերակցության փոփոխությունից եւ մարզադաշտի ֆինանսատնտեսական վիճակից ստիպված է վերանայել վարձավճարները»:
Ուսումնասիրելու համար, թե վարձավճարների բարձրացումը ինչ ազդեցություն է ունեցել տոնավաճառի աշխատակիցների գործունեության վրա, այսօր Aravot.am-ը շրջայց իրականացրեց տոնավաճառում: Տաղավարների մեծ մասը փակ էին եւ դատարկ:

Մեկ այլ աշխատակից էլ այսպես ասաց. «Աթոռ ունենք, կարող ենք տալ՝ նստես նայես: Առավոտից մենակ էն «սիամսկի» կատուն եւ սեւ կատուն են ելումուտ անում, էլ հաճախորդ չունենք: Մի հատ մարդ չի գալիս»: Առեւտրականը պատմեց, որ բարձրացված վարձավճարի պարագայում ընդհանրապես գումար չեն վաստակում. «Եթե առանց բարձրացնելու հաճախորդ չկար, որ եկամուտ ունենայինք, ո՞ւր մնաց հիմա: Եթե գնանք մի տեղ պահակություն անենք, գոնե մի քանի կոպեկ կաշխատենք: Բայց էստեղ պահակի պես գալիս ենք, կանգնում ենք, նայում ու գնում: Այսօր ամսի 16-ն է՝ հարցրու՝ մի բան վաճառե՞լ ես մինչեւ էսօր: Ես չեմ կանգնելու մյուս ամսվանից, քանի որ էլ առեւտուր չկա»:
Կարդացեք նաև


Այսօր մեզ հետ զրույցում, խոսելով իրենց հետագա քայլերի մասին, նրանք ասացին. «Վարձավճարների դեմ բողոքը էլ ո՞ւմ մոտ է անցնում, ի՞նչ բողոքենք, մեկ է՝ ոչ ոք չի լսում»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
















































