Այսօր Եռաբլուրում գեներալ Մանվել Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում շնորհավորելով Հայոց բանակի տոնը, ուշագրավ հայտարարություն արեց եւ յուրովի մեկնաբանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը:
Նրա խոսքերով՝ «2015-ը, քանի որ Ցեղասպանության 100-ամյակն է, աշխատում են մեր պահանջատիրությունը խառնել, աղավաղել, դրա համար լարվածությունը մի քիչ շատացել է: Իսկ եթե պատերազմ անեն, երբ էլ ուզում են անեն՝ 24 ժամ, իրենց խնդիրն է, մենք չենք անում պատերազմ: Մենք սպասում ենք, եթե իրանք անեն, նոր մենք մեր գործողությունները կանենք»:

Մեր զարմանքին, որ նախահարձակը առաջինը հարձակվելը չի՞, պարոն Գրիգորյան, նա սկսեց «ստուգաբանել» այդ բառը. «Նախահարձակը էտի նախահարձակն ա, ինքը հարձակվում ա, մենք էլ իրա վրա ենք հարձակվում: Ասում է՝ եթե իրանք անեն, մենք նախահարձակ կանենք, մենք էլ կհարձակվենք: Էտի նշանակում ա՝ պատերազմ ա, հինգ մատ ա, մի մատի ուղղությամբ ինքն ա անում, մենք էլ էս ուղղությամբ կանենք: Սա ա նախահարձակը: Հասկցա՞ք, ես զինվորական տերմինները քեզնից կավ գիտեմ»:
Կարդացեք նաև
Հարցին, թե ինչ է ուզում Ադրբեջանը՝ Մանվել Գրիգորյանի խոսքերով «Մուսուլման աշխարհն ուզում է հայերին բնաջնջի, հասկցա՞ք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ



















































