Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Մանվել. «Նախահարձակը էս ա՝ ինքը հարձակվում ա, մենք էլ իրա վրա ենք հարձակվում» (Տեսանյութ)

Հունվար 28,2015 12:24

Այսօր Եռաբլուրում գեներալ Մանվել Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում շնորհավորելով Հայոց բանակի տոնը, ուշագրավ հայտարարություն արեց եւ յուրովի մեկնաբանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը:

Նրա խոսքերով՝ «2015-ը, քանի որ Ցեղասպանության 100-ամյակն է, աշխատում են մեր պահանջատիրությունը խառնել, աղավաղել, դրա համար լարվածությունը մի քիչ շատացել է: Իսկ եթե պատերազմ անեն, երբ էլ ուզում են անեն՝ 24 ժամ, իրենց խնդիրն է, մենք չենք անում պատերազմ: Մենք սպասում ենք, եթե իրանք անեն, նոր մենք մեր գործողությունները կանենք»:

Manvel Grigoryan-1Aravot.am-ը հարցրեց՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ արդեն նախահարձակ պիտի լինենք Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Եթե իրանք անեն, այո, նախահարձակ կլինենք, եթե ինքը հարձակվի մեր վրա, մենք էլ իրա վրեն պիտի հարձակվենք, նախահարձակը էս ա»:

Մեր զարմանքին, որ նախահարձակը առաջինը հարձակվելը չի՞, պարոն Գրիգորյան, նա սկսեց «ստուգաբանել» այդ բառը. «Նախահարձակը էտի նախահարձակն ա, ինքը հարձակվում ա, մենք էլ իրա վրա ենք հարձակվում: Ասում է՝ եթե իրանք անեն, մենք նախահարձակ կանենք, մենք էլ կհարձակվենք: Էտի նշանակում ա՝ պատերազմ ա, հինգ մատ ա, մի մատի ուղղությամբ ինքն ա անում, մենք էլ էս ուղղությամբ կանենք: Սա ա նախահարձակը: Հասկցա՞ք, ես զինվորական տերմինները քեզնից կավ գիտեմ»:

Manvel Grigoryan-2

Հարցին, թե ինչ է ուզում Ադրբեջանը՝ Մանվել Գրիգորյանի խոսքերով «Մուսուլման աշխարհն ուզում է հայերին բնաջնջի, հասկցա՞ք»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031