Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրովի անվան մանկական զբոսայգում իրականացվում են վերակառուցման աշխատանքներ

Փետրվար 03,2015 15:16

Կիրովի անվան մանկական զբոսայգում ընթացող աշխատանքների վերաբերյալ սոցիալական ցանցերում և որոշ կայքերում տեղ գտած անհիմն հրապարակումների առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ զբոսայգում գտնվող թվով 3 շինությունների տեղում իրականացվում են վերակառուցման աշխատանքներ՝ համաձայն օրենքով սահմանված կարգով հաստատված և բնապահպանական փորձաքննություն անցած նախագծի։

Զբոսայգու տարածքի բարեկարգման ծրագիրը քննարկվել է նաև Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանական հանձնաժողովի կողմից և արժանացել դրական կարծիքի։

Տարածքում աշնանը իրականացվել է ծառերի սանիտարական էտ, որից հետո կատարվել են միայն մացառուտների հեռացման աշխատանքներ՝ նորատունկ ծառերով համալրելու նպատակով։

Ի դեպ, նաև այս զբոսայգում նախատեսվող բարեփոխումների վերաբերյալ հանգամանալի տեղեկատվություն է ներկայացվել դեռևս 2014թ. ապրիլին Երևանի քաղաքապետարանում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ, որին հրավիրված են եղել բոլոր լրատվամիջոցները: Այդ մասին տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:

Ավելորդ չենք համարում նաև տեղեկացնել, որ զբոսայգում իրականացվող աշխատանքների մասին իրազեկող համապատասխան վահանակը աշխատանքների մեկնարկի օրից փակցված է զբոսայգու գլխավոր մուտքի մոտ և հասանելի ու տեսանելի է բոլորին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728