«Հայրենիք» կուսակցություն մամուլի քարտուղար Սոս Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը
Ամբողջ Երևանով իրականացվող գարաժների և բուդկեքի քանդման արշավի ընթացքում քաղաքապետարանը նույն մոտեցումն է ցուցաբերում հողի վարձակալության պայմանագիր և սեփականության վկայական ունեցող և առհասարակ որևէ թուղթ չունեցող քաղաքացիների նկատմամբ։
Սա հակաիրավական վարքագծի խրախուսման ամենահասարակ ձևն է. եթե, ժողովրդի լեզվով ասած, «թուղթ» ունենալու և չունենալու գինը նույնն է, ինչ իմաստ ունի ձգտել ամենը ձևակերպել օրինական կարգով, վճարել հարկերը և այլն, չէ՞ որ պետությունը նույն կերպով ոչ իրավունք ունեցողին է պաշտպանում, ոչ էլ չունեցողին…
Հնարավոր չէ՞ր մարդկանց հետ նախապես բանակցել խելամիտ դրամական փոխհատուցում, այլ տեղերում տարածքների տրամադրում և պայմանավորվել (համաձայնագիր կնքել) այդ գարաժներն ու բուդկաները քանդելու թույլտվության մասին… երևի հնարավոր էր, բայց դո ով հավես ունի…



















































