Լրահոս
Օրվա լրահոսը

Apple-ը մշակում է որոնողական համակարգ, Android-հավելված ու հեռուստատեսություն. ItTrend

Փետրվար 06,2015 10:55

Ամերիկյան լրատվամիջոցները շատ ակտիվորեն գրում են Apple ընկերության մոտակա պլանների մասին։ Ամենաշատը քննարկվում է սեփական որոնողական համակարգ ստեղծելու լուրը։ Cult of Mac կայքը գրում է այս մասին՝ հիմնվելով ընկերության աշխատանքի հայտարարություններից մեկի վրա․ Apple-ն այս պահին փնտրում է Apple Search անունով ծրագրի ղեկավար։

Հաջորդ ամենաքննարկվող նորությունն Apple-ի սեփական երաժշտական ծառայություն թողարկելն է, որ կկոչվի Beats։ 9to5mac.com-ը գրում է, որ ծառայությունը սերտորեն կինտեգրվի օգտագործողի հեռախոսում առկա երաժշտադարանի հետ, կունենա սոցիալական ֆունկցիաներ և այլն։

Beats Music-ն ունի արդեն Android-հավելված, սակայն ընկերությունը, ըստ աղբյուրի, կթողարկի նոր Android-հավելված։

Re/code կայքը գրում է, որ Apple-ը պատրաստվում է թողարկել նաև որակյալ հեռուստատեսային ծառայություն, սակայն առայժմ հեռուստաալիքների հետ համաձայնության գալը դժվար է, և որոշակի արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է։

ItTrend

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728