ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ ՎԶԵԲ Եվրասիա ենթակառուցվածքների գծով տնօրեն Եկատերինա Միրոշնիկի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայփոստ» ՓԲԸ-ի զարգացման հեռանկարները, ինչպես նաև արհեստական բանականության և նորարարության ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղությունները։
Կողմերն անդրադարձել են փոստային ենթակառուցվածքների արդիականացմանը, փոստային և լոգիստիկ ծառայությունների արդյունավետության բարձրացմանը, ներդրումների և միջազգային փորձի ներգրավման հնարավորություններին։
Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են շարունակական երկխոսությունն ու համատեղ աշխատանքը՝ համագործակցության հնարավոր ուղղություններով գործնական քայլեր իրականացնելու նպատակով։
Կարդացեք նաև
ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ
ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


















































