Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր պետության առողջությունը կախված չէ նրանից, որ զինանշանի վրա պատկերված առյուծը «հիվանդագին արտաքին ունի». «Հայոց աշխարհ»

Մարտ 10,2015 13:08

Հայաստանի երրորդ Հանրապետության ձեւավորումից արդեն շուրջ երկուսուկես տասնամյակ է անցել, բայց շարունակվում են բանավեճերը պետության խորհրդանիշերի փոփոխության հարցի շուրջ։

Պետական խորհրդանիշերի փոփոխության փորձերը այնքան հաճախակի են դարձել, որ ոմանք արդեն հեռուն տանող եզրակացություններ են անում՝ այդ ամենը կապելով հետխորհրդային տարածքում ծավալվող ինտեգրացիոն գործընթացների, անգամ Հայաստանի անկախության կորստյան վտանգի հետ։

Անշուշտ ներկայումս նման «պարապ վախտի խաղալիքի» դերում հայտնված Զինանշանի «թերությունների» շուրջ նկարիչների միության նախագահ Կ.Աղամյանի վերջին մասնագիտական դիտողությունների մեջ որեւէ արտառոց բան չենք տեսնում։ Զուտ գեղագիտական առումով դրանց մեծ մասը հասկանալի են եւ օրինաչափ, բայց ողջ խնդիրն այն է, որ այդ ամենի հետեւանքով զինանշանը, որպես այդպիսին, չի փոխվելու։

Ուրեմն խոսքը սրբագրումների մասին է, որոնց համար մշակույթի նախարարության կողմից հանձնաժողովի ստեղծումը մի փոքր տարօրինակ է թվում։ Մի՞թե ժամանակին երջանկահիշատակ Սեյրան Խաթլամաջյանը չէր նկատել նման «լուրջ» թերությունները՝ ներկայացնելով Առաջին հանրապետության զինանշանը պատկերող իր նկարը։

Թերեւս նկատել էր, բայց նրա համար պետական խորհրդանիշը մի սրբություն է, որը պետք է անաղարտ ձեւով պահպանել ու փոխանցել հաջորդ սերունդներին։

Առավել եւս, որ մեր պետության առողջությունը կախված չէ նրանից, որ զինանշանի վրա պատկերված առյուծը «հիվանդագին արտաքին ունի» կամ զլանում է բացել երախը եւ ագրեսիվ կեցվածք ընդունել։ Կարծում ենք, որ այսպես թերեւս ավելի ճիշտ է, քանի որ միանգամայն հարազատորեն են արտացոլվում մեր երկրում արձանագրվող անկումնային տրամադրությունները։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա ըստ էության Զինանշանի շուրջ ներկայումս արվող դիտողությունները հիմնականում գեղագիտական բնույթ ունեն, ինչը չի կարելի ասել ՀՀ օրհներգի «փոփոխությունացավի» նոր դրսեւորումների մասին։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Նկարիչ Սեյրան Խաթլամաջյանի զինանշանի տարբերակն ընդունվել է 1992 թվականի ապրիլի 19-ին՝ Գերագույն խորհրդում, բայց նույն տարվանից կիրառության մեջ է մտել նկարիչ Ռուբեն Ղևոնդյանի զինանշանի ստիլիզացված, կլորացրած ու զինանշանագիտության կանոնների կոպիտ խախտումներով տարբերակը։

    Ցավոք Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ «Հայոց Առխարհում» լույս տեսած այս հոդվածում կա զգալի անճշտություն։ Հեղինակը ասում է․ «Ուրեմն խոսքը սրբագրումների մասին է, որոնց համար մշակույթի նախարարության կողմից հանձնաժողովի ստեղծումը մի փոքր տարօրինակ է թվում։ Մի՞թե ժամանակին երջանկահիշատակ Սեյրան Խաթլամաջյանը չէր նկատել նման «լուրջ» թերությունները՝ ներկայացնելով Առաջին հանրապետության զինանշանը պատկերող իր նկարը։»

    Սեյրան Խաթլամաջյանը հավատարմորեն և խորը ուսումնասիրությունների արդյունքի շնորհիվ Գերագույն խորհրդի մրցույթին էր ներկայացրել ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի գծագրած և գեղանկարիչ Հակոբ Կոջոյանի գունազարդած առաջին հանրապետության զինանշանի իր վերականգնած տարբերակը, քանի որ բնօրինակը պահպանված չէր։
    Գործածվող և օրենքով ընդունված զինանշանների տարբերությունների, ու այդ տարբերությունների անընդունելության նորերս առաջացած քննարկումները թերևս շատ ողջունելի են, թեև թերի։ Դրանցում չի խոսվում այն մասին որ Սեյրան Խաթլամաջյանը ճիշտ տարբերակն է ներկայացրել Գերագույն խորհրդին, և որ վերջինս ընդունել է այդ ճիշտ տարբերակը։ Իսկ գործածվող տարբերակը՝ Ռուբեն Ղևոնդյանի զինանշանը, ուզուրպատոր է և օրենքից դուրս է։ Հայրս, Սեյրան Խաթլամաջյանը, մրցույթին հաղթանակից հետո տեսնելով, թե ինչպես է ապականվել Թամանյանի թողած և իր ջանքերով վերակենդանացած զինանշանը, անմիջապես նկատել է բոլոր այն կոտիտ խախտումները, որ տեղ են գտել «պաշտոնական տարբերակում», ասաց․ կարևորն այն է, որ ընդունել են օրենքը, և հասկացել են, կարևոր է որ մեր ժառանգությանը հավատարիմ մնալը, իսկ սխալները կուղղեն՝ ուշքի կգան՝ կուղղեն։ Եվ ահա 23 տարի սպասում էինք, թե երբ պիտի ուշքի գան և ուղղեն։ Ոչ թե կրկին հեծանիվ հորինեն, այլ վերականգնեն այն, ինչ ընդունել է Գերագույն Խորհուրդը 1992 թվականին։

    Այնպես որ, ո՛չ, հարգելի հոդվածագի՛ր, երջանկահիշատակ Սեյրան Խաթլամաջյանի առաջին իղձն էր Թամանյանի զինանշանի ընդունումը, որին ականատես եղավ, իսկ դրանից հետո նվիրական իղձ մնաց Ղևոնդյանի կատարվածից մեր պետական այրերի հրաժարվելը և ճշմարիտ տարբերակին վերադարձնելը։ Այս հարցը «պարապ վախտի խաղալիքի» չէ, թե չէ հայրս այդքան միտք, ջանք ու հոգի չէր ներդնի այս գործում։ Սա երկրի խորհուրդիերին և մեր ողջ ժառանգությանը հավատարիմ մնալու խնդիր է։ Զինանշանի «թերությունների» շուրջ նկարիչների միության նախագահ Կ.Աղամյանի վերջին մասնագիտական դիտողություններ տեղին են։ Զարմանալի է միայն, թե ինչու վերջինս չի հիշատակում, որ ճիշտ տարբերակը գոյություն ունի և օրենքով ընդունվել է։

    Ահա Երկիր Մեդիայի 2011 թ․ հունիս 15ին նյութը, ուր խոսվում է այս ամենի մասին՝ թեև համաշոտ․․․ «Զինանշանի ընդունումից հետո կատարված փոփոխությունն օրենքից դուրս է»
    https://www.yerkirmedia.am/wap.php?act=news&lan=hy&id=1131

    «Ինչպե՞ս է ստեղծվել զինանշանը, ինչպիսի՞ տեսք է այն ունեցել եւ ի՞նչ փոփոխության է ենթարկվել։ Սեյրան Խաթլամաջյանի արվեստանոցում նրա այրու՝ Շուշան Խաթլամաջյանի եւ ընկերոջ` Ռուբեն Մնացականյանի հետ զրուցել է “Երկիր մեդիայի” թղթակիցը։

    Նրանք ցույց են տվել արխիվային կադրեր, որտեղ նկարիչ Սեյրան Խաթլամաջյանը պատմում է, թե Հայաստանի Երրորդ Հանրապետության զինանշանի ստեղծմանը ձեռնամուխ լինելիս՝ ինչ փաստական նյութերի վրա է հիմնվել։

    Անքուն գիշերներ եւ բուռն վեճերով ցերեկներ է ապրել նկարիչը։ Երկու տարի ուսումնասիրություն կատարեց։ Արխիվներում ոչինչ չկային. որոշ սփյուռքահայերի մոտ գտավ փաստաթղթեր, որոնց վրա զինանշան կար։ Արվեստանոցում ազատ թուղթ չէր մնացել: Բոլորի վրա գծագրել էր Թամանյանի եւ Կոջոյանի հեղինակած զինանշանը՝ հատուկ ընդգծելով Նոյյան տապանն Արարատի գագաթին:
    “Նա իր նկարած երկու կտավները տարավ Գերագույն խորհուրդ։ Ուղիղ եթերում նայում էինք այդ նիստը”,- պատմեց նկարչի այրին։

    Դեռ 1987 թվականի հոկտեմբերին նրա նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրվեց սեփական զինանշան, դրոշ եւ հիմն ունենալու գաղափարը։ “Անկախության հրապարակի նահապետն էր”,- նկարչի ընկերոջ՝ Ռուբեն Մնացականյանի գնահատականն է։

    “Նախ եւ առաջ այդ խորհրդանիշերը Հայկական հարցի պաշտպանության, հետեւողականության եւ ժառանգականության ընթացքն էին ապահովում` մեր իրականության մեջ”,- ասաց ընկերը։

    Նկարիչը զինանշանով էր զբաղված, բայց Եռագույնը եւ “Մեր հայրենիքը” նույնպես պետք է ընդունվեին։

    “Կապի մեջ էր Լորիս Ճգնավորյանի հետ, որը պաշտպանում էր “Մեր Հայրենիքը”։ Ես հիշում եմ, ամեն առավոտ արթնանում էինք այն ձայնից, որ հեռախոսով խոսում էին, ու ասում էր Լորիսին, որ դու քո գործը լավ գիտես, շատ մարդկանց ասա այդ մասին”,- պատմեց այրին։

    1992 թվականին պաշտոնապես ընդունված Զինանշանը, Շուշան Խաթլամաջյանի խոսքով, անհասկանալի պայմաններում փոփոխվեց։ Մասնագետները 23 տարբերություն են նշում։

    “Հրամանում ասված էր՝ վերականգնել Առաջին Հանրապետության զինանշանը։ Ոչ մի ուրիշ բան գրված չէր։ Չէր գրված, դա ուղարկել դիզայնի, փոփոխությունների։ Ինչքան հասկանում եմ, ընդունումից հետո կատարված փոփոխությունն արդեն օրենքից դուրս էր”,- ասաց այրին։

    Գերագույն խորհուրդ տարված կտավների ճակատագիրն այսօր անհայտ է։ Նկարիչն այնքան էր ոգեւորվել, որ մոռացել է այդ կտավների մասին։ Տարիներ շարունակ հարազատները փորձում են գտնել, սակայն՝ անօգուտ։ Շուշան Խաթլամաջյանին մտահոգում է նաեւ հիմնը փոխելու մասին կարծիքները։»
    […]

  2. Եվ ահա 2012 թ․ի կրկին Երկիր Մեդիայի մեկ այլ րեպորտաժ․
    https://www.youtube.com/watch?v=hKiSmJb0VyM

    Ժամանակին եռագույնն, անկախությունը եւ ազատությունը շատերին միֆ էին թվում վիդեո 12:45 . 15/06 2006 թվականի հունիսի 15-ին են ընդունվել “ՀՀ դրոշի մասին”, “ՀՀ զինանշանի մասին” օրենքները: Այսօր Հայաստանում Պետական խորհրդանիշերի տոնն է։ Հայոց դրոշը` եռագույն, օրհներգը` “Մեր հայրենիք”, զինանշանն ավելին են, քանի երկրի պետական խորհրդանիշերը: Դրանք կրում են մեր երկրի բազմադարյա պատմության արձագանքները: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ 1990թ-ի օգոստոսի 24-ին օրենքով հաստատվում է պետական դրոշը, որը 1919թ. խորհրդանիշի օրինակով վերականգնված դրոշն էր: Կարմիրը խորհրդանշում է հայերի կողմից ազգային ազատագրական պայքարի ժամանակ թափված արյունը, քրիստոնեական հավատքը եւ Արարատյան լեռները, կապույտը` միասնական եւ անկախ Հայաստանի երկինքը, նարնջագույնը` ստեղծագործ տաղանդն ու աշխատասիրությունը: “Հիշում եմ, երբ Մովսես Գորգիսյանը բարձրացրեց դրոշը, նախօրեին քննարկման ժամանակ Սեյրանն ասել էր, եթե ուզում եք ապացուցել, որ դուք իսկապես ազգային մարդիկ եք, վաղը պետք է բարձրացնեք եռագույնը, եթե չբարձրացնեք, ոչ մեկին չեմ հավատա”,- հիշում է բանասիրական գիտությունների թեկնածու Հայկազուն Ալվրցյանը։ Նկարիչ Սեյրան Խաթլամաջյանն էր, որ անկախ Հայաստանին վերադարձնում է Թամանյանի ու Կոջոյանի հեղինակած Առաջին հանրապետության զինանշանը` հատուկ ընդգծելով Նոյյան տապանն Արարատի գագաթին: “Նա պնդում էր, որ առաջին հանրապետության ե՛ւ զինանշանը, ե՛ւ եռագույնը պիտի պահպանվի եւ օրհներգը ու այդպես էլ եղավ”,- ասաց գրող Արմեն Շեկոյանը։ Ասում են` երբ Սեյրանը խոսում էր եռագույնից, անկախությունից, ազատությունից, շատերին միֆ էր թվում, նույնիսկ նրան երազող մարդ էին համարում: 2 տարի փնտրտուքների մեջ էր. արխիվներում ոչինչ չկար: Հաջողվում է սփյուռքահայ ծանոթներից զինանշանի պատկերով փաստաթղթեր գտնել: Արվեստանոցում ազատ թուղթ չէր մնացել: Ի վերջո` 1992-ի ապրիլի 19-ին Գերագույն խորհրդն ընդունում է Խաթլամաջյանի տարբերակը, թեեւ ոմանք ընդունելի չէին համարում պետական խորհրդանիշի վրա արծվի, առյուծի, աղավնու գոյությունը` այն համեմատելով գազանանոցի հետ: Մինչդեռ զինանշանագիտության մեջ կենդանական աշխարհը մեծ տեղ ունի: “Հիշում եմ՝ 24 հազար տպաքանակով տպագրել տվեց զինանշանը, եւ ամբողջ քաղաքով փակցնում էինք, ամեն տեղ, եւ ինքը մեզ հետ էր: Այդ օրերին կես միլիոն օրինակով տպագրել ենք հիմնը եւ տարածել ԱԺ-ին, մտավորականներին, քաղաքով, ամեն տեղ՝ հեղեղ էր, մարդկանց, բոլորին տալիս էինք։ Վերցնում էինք տրցակներով, թե՛ միտինգներում, թե՛ առանձին հասցեական բաժանում էինք”,- ասաց Հայկազուն Ալվրցյանը։ Դեռ այն տարիներին զինանշանն անհասկանալի պայմաններում փոփոխվում է։ Մասնագետներն այժմ 23 տարբերություն են մատնանշում։ Այսօր անհայտ է նաեւ Գերագույն խորհուրդ տարված էսքիզների ճակատագիրը: Նկարիչն այնքան էր ոգեւորվել, որ մոռացել էր դրանց մասին։ Տարիներ շարունակ հարազատները փորձում են գտնել, սակայն` անօգուտ։ Հայկազուն Ալվրցյանի անձնական արխիվում պահվում է զինանշանի բնօրինակից արված մեծադիր լուսանկարը:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=7844#.T9ub7jGgsV4.facebook

    © Երկիրմեդիա

  3. Ահավասիկ Նկարիչ Սեյրան Խաթլամաջյանի զինանշանի տարբերակը, որը ընդունվել է 1992 թվականի ապրիլի 19-ին՝ Գերագույն խորհրդում։ https://www.facebook.com/seirankhatlamajyan/photos/a.712270358803466.1073741828.712100678820434/924633544233812/?type=1&theater

  4. Այս լուսանկարում էլ Սեյրան Խաթլամաջյանն է՝ զինանշանի իր կտավի առաջ։ Լավ տեսնում ենք, թե ինչպես թե՛ առյուծը, թե՛ արծիվը, կատաղի արտահայտությամբ, երկրի պաշտպանության պատրաստակամությունն են խորհրդանշում։ https://www.facebook.com/seirankhatlamajyan/photos/pcb.924635574233609/924635154233651/?type=1&theater

  5. Ավելացնեմ նաև «Ազատամարտի», թիւ 15 (58), 10-16 Ապրիլի, 1992 թ․համարում տեղ գտած Սեյրան Խաթլամաջյանի հետ «Երբեք չեմ կասկածել» հարցազրույցը, որտեղ նա ինքն է բացատրում զինանշանի ողջ կարևորությունը։ (հարցազրույցը զինանշանի փոփոխումից առաջ է եղել)
    https://www.facebook.com/seirankhatlamajyan/photos/a.712270358803466.1073741828.712100678820434/924645380899295/?type=1&theater

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031