Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ սպորտի նախարարը դրական է համարում Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին հայ մարզիկների մասնակցության վերաբերյալ որոշումը

Մարտ 11,2015 13:52

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը դրական է համարում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի որոշումը` Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին հայ մարզիկների մասնակցության վերաբերյալ: Նախարարի կարծիքով, անկախ նրանից թե ինչ որոշում կկայացվի ՀԱՕԿ-ի կողմից, մարզաձևերի ազգային ֆեդերացիաները պարտավոր են իրենց բնականոն շարունակական աշխատանքներն իրականացնել հայ մարզիկներին նշված խաղերին նախապատրաստելու ուղղությամբ:

Նախարարը կարևոր է համարում, որ անձամբ Միջազգային օլիմպիական կոմիտեի և Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահների կողմից տրվել են հայ մարզիկների անվտանգությունն ապահովող երաշխիքներ: Նախարար Ղազարյանը գտնում է նաև, որ հայ մարզիկների չմասնակցելն այդ խաղերին հնարավոր է վնաս հասցներ ոչ միայն նրանց մարզական կենսագրությանն, այլ նաև Հայաստանի վարկանիշին` միջազգային մարզական ասպարեզներում:

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի

մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031