«Ես չեմ խոսել որևէ վայր մեկնելու իմ անհնարինության մասին։ Ինչ-որ բան անելը կոնկրետ նպատակ պետք է ունենա և արդյունավետ լինի։ Ի՞նչն է նպատակը այլ երկրում քրեական հաստատություն գնալը։ Բնական է՝ ՄԻՊ-ի համար այդ նպատակը բացառապես գնալ ու մշտադիտարկելն է, արձանագրել խնդիրները, պահանջել լուծումները»,-լրագրողների փաստմանը՝ իրեն դիմել էին Բաքվում պահվող հայ ռազմագերիներին տեսակցության առիթով և հարցին՝ Դուք որևէ շփում ունե՞ք Ադրբեջանի ՄԻՊ-ի հետ, ի՞նչ գործողություններ եք կատարում այս ուղղությամբ, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Այնուհետև նշեց․ «ՀՀ ՄԻՊ-ը բացառապես մի պետությունում կարող է խնդիրների լուծում պահանջել․ դա ՀՀ-ն է։ Եթե նպատակն է ուղղակի գնալ, մտնել մի պետության քրեակատարողական հիմնարկ ու տեսնել լավագույն իրավիճակը, շարժվենք այդ ուղղությամբ։ Բոլորս հասկանում ենք՝ ցույց են տալու ամենալավը։ Եթե դու պետք է մեկնես մի վայր, որտեղ որևէ լիազորություն չես ունենալու, քեզ ցույց են տալու մի բան, որն ուզում են, որ տեսնես, ի՞նչ պետք է անես դրանից հետո։ Եթե ձեր ցանկությունը դա է, կարող ենք այդ ուղղությամբ շարժվել, որ դուրս գանք ասենք՝ ամեն ինչ լավ է, բայց ո՞րն է դրա օգուտը»։
Կարդացեք նաև
Անահիտ Մանասյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




















































