Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրծաղիկի դեպքեր Արարատի մարզում

Մարտ 12,2015 17:03

Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվությունը, թե Արարատի մարզի Հայանիստ համայնքի դպրոցում կրկին գլուխ է բարձրացրել ջրծաղիկ հիվանդությունը։ Տեղում այսօր իրականացված  համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ 2015թ. հունվարին Հայանիստ համայնքում արձանագրվել է ջրծաղկի 12 դեպք, որից 3-ը՝  2-5,  3-ը՝ 18-20 տարեկան, իսկ մյուսները` դպրոցահասակ երեխաներ:

Մարտ ամսին համայնքում արձանագրվել է  հիվանդության 7 դեպք, որից  դպրոցական  են  3-ը, այն էլ` տարբեր դասարաններից:

Հիշեցնենք, որ ջրծաղիկը սուր, բարձր վարակելիությամբ օժտված, օդակաթիլային մեխանիզմով փոխանցվող վիրուսային հիվանդություն է, որը տարածված է ամենուր: Մեղմ կլիմայական պայմաններում բնակչության առնվազն 90%-ը ջրծաղիկով  հիվանդանում է մինչև 15 տարեկանը, իսկ նրանց առնվազն 95 %-ը` մանկական  տարիքում: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է: Վիրուսը անկայուն է շրջակա միջավայրում, հետևաբար, որպես կանոն, վարակը չի փոխանցվում երրորդ անձի և հիվանդի օգտագործած անձնական իրերի միջոցով: Հիվանդության գաղտնի շրջանը 21 օր է: Ջրծաղիկը սովորաբար թեթև է ընթանում` աննշան ջերմությամբ, չափավոր ախտանշաններով և մաշկի բշտիկավոր ցանավորմամբ: Իրականացվող հակահամաճարակային միջոցառումները հիմնականում ուղղված են դեպքերի տեղայնացմանը և վարակի հետագա տարածման կանխմանը:

Հանրապետությունում մշտապես իրականացվում է ջրծաղիկ հիվանդության շաբաթական մշտադիտարկում, որի արդյունքները վկայում են, որ 2014թ. նույն ժամանակի համեմատ այս տարի դեպքերն ավելի քիչ են։ Համեմատաբար բարձր ցուցանիշների արձանագրման դեպքում ՀՀ առողջապահության նախարարության կողմից ապահովվում է արագ արձագանքում։ Ներկայիս իրավիճակը օրինաչափ է ընթացիկ սեզոնի համար։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031