Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեր կնոջ ձեռքում  3 քվեաթերթիկ է  հայտնվել 

Մարտ 17,2015 16:26

Ինչո՞ւ է բողոքել Իջեւանի  ավագանու ամենաքիչ ձայներ ստացած թեկնածուն:

Իջեւանի ավագանու թեկնածու Էդգար Ամիրյանը գրավոր  բողոք է ներկայացրել Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, հայտնելով, որ ինքը կասկածներ ունի, թե իր օգտին քվեաթերթիկները հաշվարկի ժամանակ  դրվել են ավագանու թեկնածու Հասմիկ Ամիրյանի քվեաթերթիկների վրա:

Նշենք, որ  Տավուշի մարզի թիվ 41 ԸԸՀ-ի տվյալներով՝ մարտի 15-ի ընտրությունների արդյունքում Էդգար Ամիրյանը ստացել է  ամենաքիչ՝ 87 ձայն: Տավուշի մարզի թիվ  41 ԸԸՀ նախագահ  Աիդա Սարգսյանը հայտնեց, որ ընտրական օրենսգրքի  48 հոդվածի 1-ին մասի համաձայն ՝ իրենք կարող էին թույլատրել քվեների վերահաշվարկ միայն  41/06 ընտրական տեղամասում, ուր  ձայների հաշվարկի ժամանակ ներկա է եղել  Էդգար Ամիրյանը:   Ըստ Ա. Սարգսյանի՝  Իջեւանի թիվ 3 դպրոցում տեղակայված այդ ընտրական տեղամասում կատարվել է քվեաթերթիկների վերահաշվարկ, որի  արդյունքում թեկնածուների օգտին տրված  քվեների փոփոխություն չի կատարվել:   Ա.  Սարգսյանը լավ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց այդ տեղամասի հանձնաժողովին, որի նախագահը «Ժառանգության» Իջեւանի կառույցի ղեկավար Մարիետա Սահակյանն է :

Մամուլում  տեղեկություններ են եղել, որ Իջեւանի ավագանու ընտրությունների ժամանակ Տավուշի  41/07 տեղամասում մի կնոջ ձեռքին եղել է  3 քվեաթերթիկ, որոնք քվեարկվել էին թիվ 41 ԸԸՀ նախագահ Աիդա Սարգսյանի  ամուսնու եղբոր՝ ավագանու թեկնածու  Էմիլ Վարդապետյանի օգտին:  Ա. Սարգսյանն ասաց, որ  թեկնածուներից մեկի վստահված անձը եւ  տվյալ տեղամասային հանձնաժողովի անդամը տեսել են, որ քվեախցիկից դուրս եկած 75-ամյա կնոջ մի ձեռքին իրար կպած  3 քվեարթերթիկ կա, մյուս ձեռքին՝ 3 ծրար:  Այդ կապակցությամբ դիմել են Իջեւանի թիվ 4 դպրոցում տեղակայված 41/07 տեղամասային հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարդանյանին, ով մարել է 2 քվերթերթիկը, կնոջ մոտ  թողնելով մեկը: Աիդա Սարգսյանն ասաց, որ  տվյալ տեղամասային հանձնաժողովի նախագահն ու անդամները չեն տեսել, թե ում օգտին է քվեարկել տարեց կինը:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031