Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հրազդան գետում ֆոսֆորի մեծ քանակություն կա

Մարտ 20,2015 15:11

«Հրազդան գետը, որը ամենաերկարն է 5-րդ դասի է, քանի որ ամենաաղտոտվածն է: ֆոսֆորի պարունակությունն այդ գետում շատ բարձր է, իսկ ֆոսֆորը կենցաղային քիմիա է, ինչը շատ վտանգավոր է մարդու առողջության համար: Պատճառն այն է, որ արտադրական թափոններն, առանց վերահսկման, թափվում են Հրազդան գետ»,-այսօր, Ջրի համաշխարհային օրվա առիթով «ԷկոԼուր» ակումբում ասաց բնապահպան Ինգա Զառաֆյանը: Ըստ նրա, Հայաստանի գետերի 19 %-ը շատ վատ վիճակում են, 42 %-ը` լավ, եւ միայն մեկ տոկոսն է, որ շատ լավ վիճակում են:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը նկատեց, որ մեր երկրի մայր ջրատարները հիմնականում ծառայել են որպես աղբատարներ ու ներկայումս էլ մարդիկ, հատկապես գարնանային աշխատանքների սեզոնին, մեծ քանակությամբ աղբ են լցնում գետերը, առուները եւ այլն:

Հարցին, թե Հայաստանն ունի բավականաչափ ջրային պաշարներ, պարոն Մկրտումյանն ասաց, որ ինչպես ամբողջ աշխարհում, մեր երկրում էլ այդ պաշարները գնալով նվազում են` պայմանավորված գլոբալ տաքացմամբ, ձյան շերտի գոլորշիացմամբ, գետերի հոսքի նվազմամբ:

Հայաստանի բնակչության կարիքների համար ջուրը պետք է ապահովեն

Ազատի, Ապարանի եւ այլ ջրամբարները, Հրազդան գետը, սակայն պարոն Մկրտումյանը չբացառեց, որ, եթե ջրամբարներում ջուրը բավարար քանակությամբ չհավաքվի` Սեւանից այս տարի էլ նախատեսվածից ավել ջրառ կլինի: Սակայն այս պահի դրությամբ, դեռեւս նման որոշում չկա եւ Սեւանից ջուր վերցնելու չափաքանակը օրենքով սահմանված 170 միլիոն խմ-ն է:

Պարոն Մկրտումյանը նաեւ ասաց, որ այսօր գետերը բավարար քանակությամբ ջուր չեն տեղափոխում Սեւանա լիճ: Նրա տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Սեւանի ջրի մակարդակը  7 սմ-ով պակաս է: Սա այն դեպքում, երբ դեռեւս Սեւանից ջուր չեն վերցրել:

Aravot.am-ի հարցին, թե բնական եղանակով ջրային պաշարները նվազելուց բացի մեր երկրում ՀԷԿ-երի սեփականատերերը գյուղացիների ոռոգման ջուրը արհեստականորեն կտրում են` օրենքով նախատեսվածից ավել ջուր վերցնելով խողովակների մեջ, Ջրային տնտեսության կոմիտեն չի» վերահսկում ՀԷԿ-երի ջրառը, պարոն Մկրտումյանն ասաց, որ եթե նման դեպք արձանագրվի, կոմիտեն պատրաստ է արձագանքելու եւ ՀԷԿ-ի սեփականատիրոջ հետ հարցը քննարկելու:

Մեր այն դիտարկմանը, թե մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, որ այս կամ այն գյուղի գյուղացիները բողոքում են, որ ոռոգման սեզոնին ՀԷԿ-ի պատճառով ջուր չունեն, Մհեր Մկրտումյանն ասաց, որ հատկապես այդ սեզոնին, ջրառը պետք է կատարվի նախատեսվածի չափով, որպեսզի գյուղացիները չտուժեն:

Անդրադառնալով Երեւանյան լճի մաքրության հարցերին, պարոն Մկրտումյանն ասաց, որ լիճը Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ է, չնայած որ ջրտնտպետկոմն էլ լճից ջուր վերցնում:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031