Լրահոս
Օրվա լրահոսը

Դեֆիցիտի եւ առատության մտածողություն

Ապրիլ 03,2015 10:16

Դեռեւս 90-ականների կեսերից ես նկատել եմ իշխանության որոշակի օղակների մոտ ցանկություն՝ ցույց տալ, որ «ժողովուրդը չի ընդունում ընդդիմադիրներին»: Այդ նպատակով հանրահավաքների են ուղարկվում մարդկանց խմբեր, որոնք փորձում են հակազդել ընդդիմադիր հռետորներին: Հիշում եմ, 94 թվականի ամռանը դա անում էին «երկրապահները», իսկ, օրինակ, 2005 թվականի մայիսին «Նաիրի» կինոթատրոնի մոտ գործում էին արդեն օլիգարխների թիկնապահների «մասնագիտացված խմբեր»: Այդ ավանդույթի մասին երբեմն հիշում են նաեւ այսօր: Չգիտեմ, թե քաղաքական տեխնոլոգիաների որ դասագրքից է վերցված այդ «հնարքը», բայց, իմ տպավորությամբ, Հայաստանում այն չի աշխատում: Իհարկե, կլինեն անհատներ, որոնք ինչ-որ բաներին դեմ են: Ես, օրինակ, կողմ եմ ընդդիմադիր ցանկացած գործունեության, բայց դեմ եմ արկածախնդրությանը եւ ամեն գնով բախումների գնալու մոլուցքին:

Բայց հիմնական զանգվածը Հայաստանում միշտ դժգոհ է (ի դեպ, դժգոհ էր նաեւ կոմունիստների ժամանակ, բայց չէր բարձրաձայնում) եւ մեծագույն հաճույքով կլսի ցանկացած հռետորի, որը սրության այս կամ այն աստիճանով «փիս-փիս բաներ» կասի իշխանության հասցեին: Այդպես էր 20 տարի առաջ, այդպես է հիմա, այդպես կլինի նաեւ 20 տարի հետո, եթե չփոխվի մեր աշխարհընկալումը:

Ամերիկացի բիզնես-խորհրդատու եւ դասախոս Սթիվեն Քովին այդ աշխարհընկալումն անվանել է «դեֆիցիտի մտածողություն» (scarcity mindset՝ թարգմանությունն իմն է եւ կարող է հաջող չլինել, բայց իմաստը պարզ է): Ըստ այդմ, բարիքների քանակն աշխարհում սահմանափակ է, եւ այն, ինչը չի հասել քեզ, հասել է ուրիշին: Ստացվում է, որ ամբողջ մարդկությունը, իրար հրհրելով, ձգտում է մոտենալ այդ մեկ կարկանդակին՝ փորձելով կծել առավել մեծ կտոր, եւ եթե դուք որեւէ ոլորտում տեսնում եք որեւէ մեկի հաջողությունը, դուք վստահ եք, որ այդ մեկն այդ հաջողությունը փախցրել է ձեզնից, ձեզ զրկել է ինչ-որ բանից, ձեզ թալանել է: Հենց այդ մտածողությունն ենք մենք ներդնում երեխաների մեջ տանը, մանկապարտեզում, դպրոցում, հենց այդ աշխարհընկալումն են շահագործում մեր քաղաքական գործիչները՝ իրենց նպատակին հասնելու համար:

Դրա հակապատկերն է «առատության մտածողությունը» (abundance mindset), ըստ որի՝ ամեն ինչ աշխարհում լիքն է, բոլորին հերիքում է, մեկի ունենալը մեխանիկորեն չի նշանակում մյուսի «պակասորդը», եւ կյանքը ուրիշի հետ համեմատվելու եւ չափվելու մրցավազք չի: Ավելին՝ երբ դու քո հաջողությամբ, քո գիտելիքներով եւ ուրախությամբ կիսվում ես ուրիշների հետ, դրանից ոչինչ չի պակասում, ընդհակառակը՝ ավելանում է: Դրանով ընտանիքներում, մարդկանց տարբեր խմբերում, աշխատանքային կոլեկտիվներում եւ հասարակության մեջ ընդհանրապես մարդիկ հասնում են համատեղ հաղթանակի, ոչ թե մեկը հաղթում է, մյուսը՝ պարտվում:

Բացի ամեն ինչից, նման մտածողությունը համահունչ է այսօրվա հետարդյունաբերական, տեղեկատվական դարաշրջանին: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում որքան շատ են մասնագետները, այնքան շատ է աշխատանքը եւ հետեւաբար՝ աշխատատեղերը: Ահա թե ինչու է դա կարեւոր մեր փոքր երկրի համար՝ այստեղ հնարավորությունների անսահմանափակ օվկիանոս է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    “Ահա թե ինչու է դա կարեւոր մեր փոքր երկրի համար՝ այստեղ հնարավորությունների անսահմանափակ օվկիանոս է:”

    Ռուսական հեռուստատեսությամբ են շատ երկար ժամանակ առաջ պատմել, կարող է և տեսած լինեք:
    Ռուսական կինո աստղերի և հայտնի արվեստագենտների խումբը այցելում է Ռուսաստանի տարբեր շրջաններ, գյուղեր, հյուրախաղեր տալիս, հանդիպում տեղի մարդկանց հետ: Հեռավոր գյուղերից մեկում տեղի կոլխոզի նախագահը ներկայացնում է իրենց գյուղացիներին, գովում: Մեկի մասին ասում է, “Սա մեր գյուղի գրողն է, այսպես ասած մեր գյուղի Շոլոխովը”, և այլն: Հետ վերադարնալիս հյուրերը կամրջով անցնում են մի գետակի վրայով: հենց այդ ժամանակ կոլոխոզի տրակտորը, որ գոմաղբ է տեղապոխելիս լինում, գյուղի մոտ վթարի է ենթարկված լինում, և ամբողջ թրիքը շուռ է եկած լինում գետ: և այդեպս այդ գոմաղբը հոսում է ամբողջ գետով, ու անցնում կամրջի տակով, Մոսկվայի հյուրերի աչքի առաջ: Նրանց մեջ եղած հայտնի դերասան Աբդուլովը ֆռում է ու ասում “Какой Тихий Дон, такой и Шолохов.”

    Խեղճ “անսահման հրարավորությունների օվկիանոս”:

  2. Գալուստ Ենոքյան says:

    «բարիքների քանակն աշխարհում սահմանափակ է, եւ այն, ինչը չի հասել քեզ, հասել է ուրիշին»

    Հարգելի Արամ, գուցե զավեշտ է, սակայն Հյայաստանի պայմաններում այդ «դեֆիցիտ» ը ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆ է, դատելով ձեր թերթի հետեվյալ հոդվածից «Նախկին վարչապետի դուստրն ու խնամին հաղթեցին նաեւ Վերաքննիչ դատարանում»… Ձեր վերը նշված «կականդակը» իշխանությունների ձեռքում է , եվ ինչքան էլ դատարաններին դիմեք, էդ «կարկանդակը ուտողը» պարոն Սարգսյաններն են լինելու…

  3. Հ.Շ. says:

    Մնայուն եւ տեւական դժգոհանքի, գանգատների, լալկանութեան եւ բացարձակ յոռետեսութեան այս հաւաքական վիճակը եթէ փոխանցուի նոր սերունդներին, իսկապէս աղետալի կը լինի մեր ապագան:

    Ի դէպ, նոյնիսկ յարաբերաբար ճոխ ու հանգիստ երկիրներում, կայ ժողովուրդի մի հատուած, որ անպայման եւ մշտապէս՝ դժգոհ է:

    Յարգը գիտնանք մեր ունեցածին:
    Ինքնին հրաշք է արդէն, բառին հարազատ իմաստով…

    Բարի Զատիկ բոլորիդ,

    Մ. Հայդուկ Շամլեամ

    https://www.shoushisummercamp.org/

    ..

  4. Հրանտ Պապիկյան says:

    Տրամադրությունս լավ էր, մի հատ ստատուս ծնվեց մտքումս, հիմա խնդրում եմ գնահատեք՝ մտածողությունս դեֆիցիտի է, թե առատության… ?
    .
    Էս ինչ հայի բախտ ա այ մարդ… հենց որ թեկուզ մտքի ծայրով, մի քիչ էս իշխանությունից դժգոհ ենք լինում, ուզում ենք մի բան դեպի լավը փոխվի, աստված մեզ ՛՛պարգևում ՛՛ է նորանոր ՛՛փրկիչներ՛՛ ու ռեժիմը տապալող հեղափոխականներ, որոնց կամ շատ վաղուց ճանաչում ենք ու գիտենք կեղծ ուղնուծուծը, կամ էլ նոր են հայտնվել, բայց էնքան դատարկ ու կանխատեսելի են, որ հենց մի պահ պատկերացնում ես սրանց որպես իշխանություն, վռազ խաչակնքվում ես ու մտքում ասում՝ ՛՛ՌԵԺԻՄ՛՛ ջան, ավելի լավ ա հլը որ դու մնաս, քան թե էս տուֆտեքը գան, լինենք խայտառակ… …. )))))))))
    Ժողովուրդ ջան, կարող ա՞ վսյո տակի ճիշտը ՛՛ռեժիմն՛՛ ա?)))))))
    .
    P.S. Գալուստ՝ ваш выход!

    • Գալուստ Ենոքյան says:

      Սպոսիբո Հրանտ (կներես ռուսերեն ստեղնաշարը կա, սակայն մինչեվ ճիշտ տառերը գտնում եմ…)
      եղբայր … դե եդ ախպարները, ձեր տեղացիների համար դեռ 1920 ական թվերից շուռ տված էին…էդ գաղթակա նախպարները էկել ձեր հացն էին ուտում…էդ Մոնթեն ու Ժիրոն էլ էկան Արցախում կռվելու… Մոնթեի հարցը լուծեցիք, հիմա մնաց Ժիրոն…Շմայսին…ու էն միուս «գրագետ» պատգամավորականներին պատվեր գրեք , Հրանտ…

      • Ruben says:

        Ախպարները (եղբայրները) եկան եւ ետ գնացին (հեռացան), մնացին հայրենադարձները եւ դարձան տեղացի:
        Մոնթեն ու Ժիրոն էկան Արցախում կռվելու՝ փառք ու պատիվ, գոնե Սփյուռքում
        գտնվեցին մի քանի հայրենասեր, տեղացիներին անկախացումից հետո (1991թ.) օգնելու:

        • Գալուստ Ենոքյան says:

          Հարգելի Ռուբեն, շնորհակալ եմ որպես (եղբայր) , կարծում եմ միայն եղբայրները «չգնացին» այլ բավական քանակությամբ «գնացին» եվ ….եվ հիմա էլ դեռ գնում են…իմ պատասխանս վերաբերում էր Հրանտի , տղամարդուն ռչ վայլ բամբասանքներին Ժիրայր Սեֆիլյանի վերաբերյալ…ինչ վերաբերում է իմ հեռանալուն, ես հեռացել եմ ՍՍՀՄ ից, ձեր այսօրվա նախագահի նման մարդկանցից…

  5. Ruben says:

    Փոքրը երկիրը չէ, այլ «քրմերի» ուղն ու արարածների ծուծը:

  6. Հրանտ Պապիկյան says:

    Հատուկ Գարեգին Նժդեհի լուսանկարը որպես պրոֆիլի նկար դնող և Նժդեհի խոսքերը «ցիտող» Ժիրոյի վկաների համար՝
    .
    – Ամեն մէկ «ես» յանցաւոր ապստամբ մը, ամեն մէկ «ես»-ականութիւն` բարոյական մահափորձ մըն է այն Մեծ Ամբողջին դէմ, որ ԱԶԳ կը կոչենք:
    ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ.
    .
    «Շատ նորմալ բան է, որ հայը գա ու իր հայրենիքը պաշտպանե, իրավունքն է բոլորին ու նաեւ պարտականությունը: Զարմանալին այն է, որ ավելի շատ հայեր չեն եկած»

    «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն…»
    ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ.
    .
    Հայաստանի իշխանությունները ներքին թուրքեր են…
    ԺԻՐԻԿ….

    • Գարեգին says:

      Ժիրիկի անունը լսել, միաժամանակ Նժդեհի անվան հետ, արդեն անհասկանալի, անկապ և ապիկար բան ա… ոչ ել կարելի ա Ժիրիկիկի ամոթալի անունը (որից վաբշե զզվել են արդեն, ամենաառաջին հերթին՝ ախպարները…) կապել իսկական հերոս, արժանի հերոս՝ Մոնթեյի հետ… էտ ինք լաւ գիտի, Ժիրիկիկը, և արդեն էտ ա իր ցաւը, էտ ա պատճառը՝ որ նա ուզում ա ինք ել նրանց մակարդակի անուն ունենալ… ի զուր… ամոթ… ինչ որ արել է, կամ ել չի արել – ո՞վ գիտի – արդեն ոչ մի բան չի արժի…

      • Ruben says:

        Նժդեհին աստվածացրել եք պատմությունը կեղծելով:
        Վազգեն Սարգսյանին աստվածացրել եք պատմությունը կեղծելով:
        Հերոսներ հայտարարել կուսակցական պատկանելությամբ (քվոտայով):
        Փիրումյանին մոռացել, Դրո եք խաղացնում:

  7. Դավիթ Բեկ says:

    ԵԿՄ-ն ձևավորվեց պատերազմի բոցերի մեջ:Մինչև 95 թ-նը Երկրապահները սահմանում էին,իսկ երբ սահմանները հանձնեցին կանոնավոր զորամասերի և իջան տուն, տեսան. սեփականացված երկիր,անգամ քաղաքական դաշտի երկու կողմերը:Իսկ Հ Հ-ում գործող,ձեր նշած երկրապահները այն ժամանակվա ..ամենա լավ տղու..դրածոներն էին:և քանի դեռ այդ ..լավ տղան.. կմնա ..փախած..,նրա դրածոները,այդ թվում քաղաքական դաշտում գտնվողները, կգործեն անպատիժ ու անպտուղ,կմրոտեն կփչացնեն իրական արժեքները:Դուք հարգարժան Արամ Աբրահամյան,շնորհիվ Վ Սիրադեղյանի,առ այսօր տիրապետում եք Հ Հ-ի ողջ տեղեկատվական դաշտին,դուք ամենուր եք:և քանի դեռ ինտերպոլը չի գտել Վ Ս-ին,արխային փչացրու, ցեխ շպրտիր, քանդիր:

Պատասխանել