Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոգեկան շեղում ունես, հանգստացի գնա էն կողմ». ոստիկանը՝ տարեց կնոջը

Մայիս 11,2024 12:25 Share
Աջակցեք aravot.am-ին

«Հասկանում ենք, որ հոգեկան շեղում ունես, հանգստացի գնա էն կողմ»,-ոստիկաններից մեկն այսպես դիմեց իրեն անիծող տարեց կնոջը, ում զայրացել էր խաղաղ ցուցարարներին առանց պատճառի բերման ենթարկելը:

Ցույցի մյուս մասնակիցները փորձում էին հանգստացնել երկու կողմին:

«Պարոն ոստիկան, ասենք՝ ինքը հայհոյում է, դուք որտեղից հասկացաք, որ հոգեկան շեղում ունի»,-հարցրեց լրագրողը ոստիկանին: «Կարծիքը հայտնում են, որովհետեւ իր արարքը ոչ ադեկվատ է»,-ասաց ոստիկանը:

Տարածքում ներկա էին նաեւ սեւ եւ կարմիր բերետավորներ: Նրանք ցույցի մասնակիցների մեծ մասին տարան՝ թողնելով մի քանի հոգու:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: