Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Խիթարյան. «Եթե ադրբեջանցիներն իրենց անհարգալից պահեն, իրենց երկիրը կխայտառակեն

Ապրիլ 10,2015 10:21

Երեկ մամուլի ասուլիսում տրված հարցին՝ հնարավո՞ր է Բաքվի Եվրոպական խաղերում ի նշան հայ մարզիկի հաղթանակի կամ մեդալակիր դառնալու Հայոց Եռագույնը չբարձրացվի, օրհներգը չհնչի, կամ հարեւան հանրապետության մարզասերները վարվեն Բախտիյար Աբբասովի նման, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը պատասխանեց. « Չեմ կարծում նման բան լինի, թեեւ բացառել էլ չեմ կարող:

Ադրբեջանի մարզիկները եկել են Հայաստան, մասնակցել մրցումների, հաղթող ու մրցանակակիր դարձել: Եվ երբ հնչել է նրանց օրհներգը, հայ մարզասերը ոտքի է կանգնել: Այն ժամանակ ամբողջ մարզաշխարհը տեսավ, թե ով ենք մենք, ճանաչեց հային, նրա կրթվածությունը: Հնարավոր է, որ Բաքվում մեր օրհներգի ժամանակ մարզադահլիճը «միամիտ հոսանքազրկվի», դրոշները բարձրացնող «ձողը փչանա»: Եթե ադրբեջանցիները անհարգալից պահեն իրենց, դրանով հայ մարզիկներին չեն նվաստացնի: Դրա փոխարեն իրենց երկիրը խայտառակ կանեն: Իսկ ինչ վերաբերում է Աբբասովի նման պպզելուն, դա իրենց խնդիրն է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930