Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական վերածնունդ» անվանումը Արթուր Բաղդասարյանի համար երկար տարիների երազանք է եղել

Հունիս 06,2015 12:55

«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը հունիսի 6-ին գումարեց իր անդրանիկ ժողովը:

Մինչ ժողովի սկիզբը «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ 60-ից ավել կազմակերպություններ, 10 կուսակցություններ, 50-ից ավելի հասարակական կազմակերպություններ համախմբվել են հայկական վերածննդի գաղափարի շուրջ. «Մեր նպատակն է ձեւավորել մի հզոր շարժում, որը պետք է պայքարի մեր երկրում իսկապես հայկական վերածնունդ ապահովելու համար: Այսօր ժողովրդին անհրաժեշտ է համախմբում. հուսահատված են երկրի ներկայի ու ապագայի հետ կապվված, եւ հուսահատության դեմ պայքարելու ազգի առողջ ուժերը պետք է համախմբվեն մեր երկրում վերածնունդ ապահովելու համար»

Նա հավելեց, որ «Հայկական վերածնունդ» նախաձեռնությունն ուղղված չէ որեւիցե կուսակցության կամ անձի դեմ. «Մենք խնդիր չենք դնում սեփականաշնորհել ընդդիմադիր դաշտը, մեր համագործակցությունը բաց է բոլորի համար եւ ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը մի նոր սկզբի կարիք ունի»:

Հարցին, թե Արթուր Բաղդասարյանը տեղյա՞կ էր, որ սփյուռքում այդ անունը կրող կազմակերպություն կա, նա պատասխանեց, որ իրենք հայկական վերածննդի մասին երկար տարիներ են խոսել. «Սփյուռքում այսօր կան բազմաթիվ շարժումներ տարբեր անուններով: Այս վերջերս եմ իմացել, որ կա նման մի շարժում, որի գոյությունը մենք ողջունում ենք, որովհետև ողջ հայությունը պետք է համախմբվի վերածննդի գաղափարը կյանքի կոչելու համար: Մենք կոչ ենք անում բոլորին առողջ համագործակցության: Ես դիմում եմ նաեւ այլ քաղաքական կուսակցություններին, այլ հ/կ-ներին, որոնք իսկապես մտահոգ են իրավիճակով եւ ուզում են պոռթկում կատարել դեպի ապագան, մենք բոլորս պետք է համախմբվենք»:

Մյուս հարցին, թե անունը պատահակա՞ն են ընտրել, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. «Անվան ընտրությունն իմ երկար տարիների երազանքն է եղել, եւ ես ուրախ եմ, որ 60-ից ավելի կազմակերպություններ ողջունել են այն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930