Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերի համար արտոնյալ կարգավիճակը պահպանվում է, բայց պետությունը քաղաքացիություն չի բաժանում կոնֆետի պես»․ Զարեհ Սինանյանը՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին

Նոյեմբեր 05,2026 17:37 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ քաղաքացիություն ստանալու խստացման վերաբերյալ Փաշինյանի մոտեցումներին։ Չեք տեսնո՞ւմ, որ այս խստացումը կարող է բերել ՀՀ և Սփյուռքի միջև անջրպետի առաջացմանը»,- Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Ի՞նչ է տեղի ունենում մեր աչքի առաջ, ըստ իմ գնահատականի՝ տեղի է ունենում Հայաստան պետության կայացում։ Եվ դրա հետ ասոցացվող բոլոր ատրիբուտները կարևոր են։ Այսինքն՝ Հայաստանը դառնում է իսկական պետություն և հստակեցնում է իր հարաբերություններն իր և իր քաղաքացիների միջև։ Դրա արդյունքում քաղաքացիություն տալու ձևաչափն էլ համապատասխանաբար փոփոխություն է կրում։ Միանշանակ ես համաձայն եմ խստացման հետ և վարչապետ Փաշինյանի մոտեցումների հետ, որովհետև համարում եմ, որ քաղաքացիությունն իր մեջ պետք է պարունակի ոչ միայն արտոնություններ պետության կողմից, նաև պարտականություններ քաղաքացիների կողմից։ Եվ ահա, հասել ենք այդ անջրպետային կետին, երբ Հայաստանն իր քաղաքացիներին ասում է՝ անկախ նրանից, թե որտեղ եք, եթե քաղաքացիություն եք ընդունում, մենք ուզում ենք հասկանալ, թե դուք ինչ եք անում պետության համար ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմաց»,- պատասխանեց Զարեհ Սինանյանը։

Նա նշեց, որ չի կարծում, թե դա անջրպետ է առաջացնում Հայաստանի և Սփյուռքի միջև։

Մանրամասները՝ տեսանյութում

«Դուք, եթե չեմ սխալվում, առաջին անգամ 1993 թվականին եկաք Հայաստան, դրանից հետո պարբերաբար գալիս էիք, և չեմ լսել, որ մինչև 2018 թվականին ասեիք՝ Հայաստանից պետության հոտ չի գալիս կամ պետություն չի դառնում»,- արձագանքեց Արթուր Խաչատրյանը։

«Հայերի համար արտոնյալ կարգավիճակը պահպանվում է, բայց այնուամենայնիվ պետությունը քաղաքացիություն չի բաժանում կոնֆետի պես»,- նշեց Սինանյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30