Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի գավաթակիր Աշոտ Դանիելյանը հաղթանակով մեկնարկեց Բաքվում

Հունիս 22,2015 10:45 Share

Բաքվում քիչ առաջ պայքարն սկսեցին Եվրոպական խաղերի մասնակից սամբիստները: Յուրաքանչյուր քաշային կարգում ընդգրկված է ութ մարզիկ եւ նրանք պայքարն սկսել են քառորդ եզրափակչից:

90 կգ քաշային կարգում աշխարհի գավաթակիր Աշոտ Դանիելյանը մեկնարկային գոտեմարտում 4-0 հաշվով հաղթեց մոլդովացի Վալերի Մելեաշեւիչին ու մտավ կիսաեզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը բելառուս Անդրեյ Կազուսյոնակն է լինելու:

Իսկ մինչ այդ, 57 կգ քաշային կարգում Տիգրան Կիրակոսյանը պարտվել էր ռուսաստանցի Այմերգեն Ատկունովին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել