Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնստանտին Ֆեդորենկո. «Հայաստանի իշխանությունները վախենում են Յանուկովիչի ճակատագրին արժանանալուց». Uapress

Հունիս 28,2015 13:15

Հայաստանի իշխանությունները չեն համարձակվում ուժ օգտագործեն բողոքի ցույցերը ճնշելու համար, քանի որ վախենում են կրկնել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յունկովիչի եւ նրա շրջապատի ճակատագիրը: Այս մասին, ըստ «Пресса Украины»-ի, մեկնաբանելով Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը ասել է վերլուծաբան Կոնստանտին Ֆեդորենկոն:

Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունները վախենում եմ կորցնեն լեգիտիմությունը. «Հայաստանի իշխանությունները վախենում են կրկնել Յանուկովիչի եւ նրա շրջապատի ճանապարհը, որոնք, փաստացի, ուժ կիրառելու արդյունքում կորցրեցին իրենց լեգիտիմությունը»:

Վերլուծաբանի կարծիքով՝ Հայաստանի նախագահը չի ցանկանում կորցնել Արեւմուտքի հետ համագործակցության հեռանկարները եւ այդ պատճառով սպասողական դիրք է ընդունել:

Հավելենք, որ գրեթե բոլոր արտասահմանյան լրատվամիջոցները, որոնք այս օրերին լուսաբանում էին Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը, տեղադրել են Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը: Ուկրաինական կայքերի մեծամասնությունը այդ հայտարարությունը վերնագրել է այսպես. «Սերժ Սարգսյանը զիջեց էլեկտրամայդանին»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930