Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Աղաբաբյան. «Պետք է խնդրել նախագահին իր ծառայությունները դադարեցնել» (Տեսանյութ)

Հուլիս 06,2015 13:39

«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, մի գովելի կողմ ունի, որ մեր երիտասարդությունը կարծես թե զարթնեց եւ ազգային գիտակցությունը մեջտեղ եկավ»,- հուլիսի 6-ին «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը:

Նրա խոսքերով՝ բացի դրանից, ոչ մի ուրիշ դրական բան չկա. «Եթե մեր երկրի ղեկավարը տեղյակ չէ այս ամեն ինչից եւ աուդիտ է անում, ուրեմն՝ նա թույլ ղեկավար է, թույլ նախագահ է, այսինքն՝ անտեղյակ է, թե ի՞նչ է կատարվում: Ես չեմ հավատում, որ ինքը տեղյակ չի, իսկ եթե տեղյակ է, ուրեմն՝ ինքն իր մասնակցության բաժինն ունի եւ այս ամենը իրենից թատրոն է ներկայացնում: Մենք այսօր հայտնվել ենք այնպիսի իրավիճակի մեջ, որ երկիրը կորցնելու սահմանագծին ենք: Մեր երկիրը, իմ համոզմամբ, ղեկավարվում է դրսից, եւ մեր երկրի ղեկավարը ընդամենը դրսի հրամաններն այստեղ իրականացնողն է: Իմ համոզմամբ՝ առանց վարանելու պետք է բարձրաձայնել այս խնդիրը եւ խնդրել պարոն նախագահին իր ծառայությունները մեր երկրի նկատմամբ դադարեցնել, այլապես՝ մենք կորցնում ենք Հայաստանի Հանրապետությունը, պետականությունը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գոհար Արշակյան says:

    Ապրե՛ս, Նիկոլ ջան, դու միշտ ունես օբյեկտիվ, համարձակ, անկեղծ դիրքորոշում…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031