Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանում ՝ դեռեւս ոչ մի թեկնածու

Օգոստոս 12,2015 16:58

Ընտրական գրավը՝ 500 հազար դրամ

Սեպտեմբերի 13-ին Տավուշի մարզկենտրոն Իջեւանում  կկայանան համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: Քաղաքապետի  թեկնածու առաջադրվելու  համար Իջեւան քաղաքում տեղակայված Տավուշի մարզի  թիվ 41  ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում  փաստաթղթերը ընդունվում են  օգոստոսի 9-ից մինչեւ օգոստոսի 14-ի  ժամը 18-ը:

Թիվ  41 ԸԸՀ նախագահ Աիդա  Սարգսյանից տեղեկացանք, որ դեռեւս ոչ մի թեկնածու  ԸԸՀ փաստաթղթեր  չի ներկայացրել: Իջեւանի համայնքի ղեկավարի  թեկնածուները պետք է ներկայացնեն  նաեւ 500 հազար դրամ  ընտրական գրավի մուծման  անդորրագիր: Եթե քաղաքապետի  թեկնածուն  ընտրությունների արդյունքում ստանում  է  քվեարկության մասնակիցների ձայների առնվազն  5 տոկոսը, ընտրական գրավը նրան ետ է վերադարձվում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31