Լրահոս
Օրվա լրահոսը

«Խի Ղարաբաղը մերը չի՞, ինձ կողմ են քվեարկել ոչ ղարաբաղցիները». Թոխյանը՝ ՍԴ-ում ղարաբաղցիների մասին

Օգոստոս 13,2015 00:15

Մի քանի տարի առաջ, երբ ղարաբաղցիներին ՀՀ-ում բարձր պաշտոնների նշանակելու հետ կապված աղմուկ էր բարձրացել, քննադատությունների թիրախում հայտնվել էր Սահմանադրական դատարանը: Այն անվանում էին Ղարաբաղին առընթեր մարմին, որովհետեւ աշխատակազմում եւ ՍԴ անդամների թվում բավականին թվով ղարաբաղցիներ կային՝ Զինավոր Ղուկասյանը, Կիմ Բալայանը, Ֆելիքս Թոխյանը:

Այս առնչությամբ  Aravot.am-ի հետ զրույցում Ֆելիքս Թոխյանը հաստատեց, որ ՍԴ անդամների մեջ իսկապես ղարաբաղցիներ շատ կան. «Բալայան Կիմը կա, Ալվինա Գյուլումյանը կա, ի՞նչ է պատահել: Խի Ղարաբաղը մերը չի՞: Բա ինչի՞ չեն ասում, որ լենինականցի էլ կա, ապարանցի էլ մի հատ ունենք, ի՞նչ է պատահել»:

Ֆելիքս Թոխյանը վստահեցրեց, որ ղարաբաղցի լինելը եւ Ղարաբաղում ծնվելը ոչ մի նշանակություն չունի. «Ոչ էլ լոռեցիների գործոնը կա, ոչ էլ ապարանցիների: Չկա նման բան, ծագումը կապ չունի: Ինձ որ նշանակել են, ղարաբաղցիների հետ ընդհանրապես որեւիցե կապ չեն ունեցել: 97-ին, թեեւ այդ ժամանակ վարչապետ եղել է Ռոբերտ Քոչարյանը, երբ որ ինձ ներկայացնում էին, ես 4 ժամ պառլամենտում եմ անցել, հաստատ հեշտ չի, էլի: Երբ ներկայացրեցին ծրագիրը եւ հասան նրան, որ ես ծնվել եմ Ստեփանակերտում, զալը՝ հը՜, աղմուկ բարձրացրեց, թե եւս մի ղարաբաղցի են բերել: Բայց այդ ժամանակ պառլամենտում ղարաբաղցիները չէին ուժեղ: 97 թվի սեպտեմբերին պառլամենտում 85 տոկոսը ո՞վ էր: Ինձ կողմ են քվեարկել ոչ ղարաբաղցիները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Գրեթե ցանկացած հայի-հայաստանցու համար տոհմա-ցեղային, խնամի-բաջանաղական, քավոր-սանհերական, զեմլյակային, ընկերային-ուսանողական եւ այլ անձնական հարաբերությունները մի քանի գլխով առաջնային են հանդիսանում բոլոր տեսակի սահմանադրությունների, օրենք-մօրենքների, պաշտոնական կամ բարոյական պարտականությունների ու պատկերացումների համեմատ, եւ լռելայն զիջում են միայն փողա-շահային, որոշ դեպքերում՝ եսակենտրոն-պատվասիրական փուչ պատկերացումներին ու զգացմունքներին: Ելնելով այս հանրահայտ իրականությունից, գալիս ենք մի պարզագույն հետեւության, որ բոլոր տեսակի վիճա-բանավիճություններն այս դաշտում ունեն վիրտուալ-տեսական նշանակություն! Հասկանալի լեզվով ասած՝ դրանք մեզ եւ մեր իրական կյանքին չեն վերաբերվում, եւ կարող են գնահատվել միայն որպես գեղեցիկ դեկորացիա ստեղծելու ձգտում՝ այլոց ցուցադրելու համար: Ի՜նչ նշանակություն կարող է ունենալ որեւե արդարագույն նորմ կամ օրենք, եթե այն ցինիկաբար-կամայական պետք է ներկայացվի ու կիրառվի (հնարավոր է ասենք, որ մեկին բռնաբարել են իսկ դատարանը որոշի, որ խիստ կարեւոր ծառայություն են մատուցել!) Ինձ որ հարցնեն, հարկավոր է ուղղակիորեն ելնել առկա իրականությունից եւ ընդունել գոնե մի քանի անվիճելի, պարզունակ ու անբեկանելի կանոներ՝ սկզբի համար (մեր ներքին օգտագործման համար միայն, ինչպես ասենք գողական աշխարհում գործող խիստ կանոններն են՝ “զապոդլո” – ի նման:) Ի՜նչ վատ կլինի ասենք, եթե անբեկանելի համաձայնություն լինի առ այն, որ եթե պիրիզդենտը ղարաբաղցի է ապա հաջորդը լոռեցի լինի, հետո ապարանցի եւ այլն: Կամ ասենք, գործող մեծ պաշտոնյաի լամուկին մեծ աթոռին նստեցնելը արգելվի, ամոթ ու զզվելի է վերջապես՝ սիրտ խառնելու աստիճանի: Վերջը՝ ցանկության դեպքում կարելի կարգի նման մի բան ստեղծել, որպիսզի իրեն նորմալ մարդ համարողը իր երկրից չզզվի:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31