Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծի ենթարկված ԲՀԿ-ական ակտիվիստը արտագաղթել է. armtimes.com

Սեպտեմբեր 10,2015 13:47

Ս/թ. փետրվարի 7-ին առեւանգված եւ դաժան ծեծի ենթարկված, «Կասեցում» շարժման անդամ, ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանը լքել է Հայաստանը:

Այս մասին, պատասխանելով մեր հարցին, ասաց նրա եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը: «Արտակը հուլիսի վերջերին է գնացել Եվրոպա՝ գործերով եւ ամենայն հավանականությամբ չի վերադառնա»,-ասաց նա:

Արտակ Խաչատրյանին առեւանգելու եւ ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է: Մեր հարցին, թե Արտակ Խաչատրյանի արտագաղթելը իր գործի հետ կապ ունի՞ Խաչատրյանը պատասխանեց. «Իհարկե կապ ունի: Ինքը չէր ուզում երկիրը լքել, բայց դեպքից մեկ-երկու ամիս հետո հասկացավ, որ այս գործը թաղվելու է ու չի էլ բացահայտվելու: Սկզբում ինքը էմոցիայի տակ հույսեր ուներ, որովհետեւ իրավապահները հավատացնում էին, որ ամեն ինչ անում են գործը բացահայտելու ուղղությամբ: Հետո հասկացավ, խորը հիասթափություն ապրեց եւ որոշեց լքել Հայաստանը»,-եզրափակեց ԲՀԿ-ական ակտիվիստի եղբայրը:

Նյութի մանրամասները կարդացեք armtimes.com-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930