Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղալումյանը ձայների մեծ առավելությամբ վերընտրվեց Իջեւանի քաղաքապետ

Սեպտեմբեր 14,2015 09:19

Սեպտեմբերի 13-ին Իջեւանում կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ:

Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից ստացված նախնական տվյալներով` ցուցակային 14 153 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 8487-ը: Իջեւանի բոլոր՝ 8 ընտրական տեղամասերից ստացված տեղեկատվությամբ, քվեարկության նախնական արդյունքներով Վարդան Ղալումյանը ստացել է 6241 ձայն, Վարուժան Ներսիսյանը ՝ 2032, անվավեր է ճանաչվել 207 քվեաթերթիկ:

Վ. Ներսիսյանը Իջեւանի քաղաքապետ է աշխատել 1999-2011 թթ., Վ. Ղալումյանը քաղաքապետ էր ընտրվել 2011թ. նոյեմբերի 13-ին կայացած ընտրությունների արդյունքում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930