Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլայ Բաղդասարյան. «Վարդան Պետրոսյանը դեռ չի ադապտացվել այս կյանքին»

Սեպտեմբեր 16,2015 13:02

Վարդան Պետրոսյանի պաշտպան, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ հանդիպում է Վարդան Պետրոսյանին, նա գնում է աշխատանքի, գալիս, բայց դեռ չի հարմարվել:

«Անալիտիկ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նա մանրամասնեց. «Ժամանակ է պետք, որ ինքը ադապտացվի:  Լրագրողներից շատերը զանգում, հարցնում են, ուզում հարցազրույց անել: Բայց նա դեռ պատրաստ չէ: Պատկերացնում եք՝ մեկ տարի ութ ամիս մարդը փակ տեղում է եղել, հանկարծ մեկ օրվա մեջ ասում են՝ ազատության մեջ ես, գնա աշխատանքի: Նրան գոնե մեկ-երկու շաբաթ պետք է, որ ադապտացվի այս կյանքին: Նույնիսկ ինքը դեռ չի էլ հասկանում ընդմիջումը բերե՞ն, թե՞ կարող է դուրս գնալ: Նա իրավունք ունի գնալ տուն, լողանալ, բայց մի տեսակ դեռ չի հարմարվել այդ ամենին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930