«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի բակում այս պահին հավաքվել են ազատամարտիկներ տարբեր կառույցներից: Նրանք եկել են սատարելու Սմբատ Հակոբյանին, որը երեկ դաժան ծեծի էր ենթարկվել:
Սմբատ Հակոբյանի հետ կատարվածը ազատամարտիկները որակում են ոտնձգություն անկախության նկատմամբ: Այլ որակում նրանք չեն կարողանում գտնել, քանզի Անկախության 24-րդ տարեդարձի օրը անկախության հիմնադիրներից մեկին նման դաժան ծեծի ենթարկելը այլ բան չի ասում: 

Aravot.am-ի հետ զրույցում Ազատամարտիկների դաշինքի համակարգողներից Ռազմիկ Պետրոսյանը դիմելով իշխանություններին՝ ասաց . «Եթե դուք չհայտնաբերեք մեղավորներին եւ չպատժեք, մենք ենք պատժելու»:

Կարդացեք նաև
Զրույցի այլ մանրամասները՝ տեսանյութում:
Արդեն տեղեկացրել ենք, որ Սմբատ Հակոբյանը տեղափոխվել է հիվանդասենյակ, սակայն լրագրողներին բժիշկները թույլ չեն տալիս տեսակցել Հակոբյանի հետ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ






















































