Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկները մեղադրում են Ռուբեն Հայրապետյանին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 22,2015 11:37

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի վիճակը միջին ծանրության է, բայց կայուն: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասացին Սմբատ Հակոբյանի ընկերները, ովքեր վաղ առավոտից հիվանդանոցում են, մեկ-երկուսին հաջողվել էր անգամ տեսակցել իրենց ընկերոջը: Սմբատ Հակոբյանն այժմ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվում է հիվանդասենյակ:

Հիշեցնենք՝ Սմբատ Հակոբյանը երեկ  բողոքի ակցիայից հետո ծեծի էր ենթարկվել: Միջադեպի մանրամասները  դեռ պարզված չեն: Սմբատ Հակոբյանը ուղեղի ցնցում է ստացել եւ թոքի վնասվածք:

Քիչ հետո ազատամարտիկները  «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի մոտ բողոքի ակցիա կանցկացնեն: Սմբատ Հակոբյանի ծեծի մեջ նրանք մեղադրում են Ռուբեն Հայրապետյանին: Մեր խնդրանքին՝ մանրամասնել, թե որն է Ռուբեն Հայրապետյանի մեղքը, Սմբատ Հակոբյանի ընկերներն ասացին, որ ակցիայի ժամանակ ամեն ինչ կպարզաբանեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Գրետա ՍԱԴՈՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930