Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդի սահմանագոտու խաղողի ընդունման խնդիրը լուծվեց

Հոկտեմբեր 10,2015 12:24

Բերդի տարածաշրջանի Պառավաքար, Տավուշ  գյուղերի բնակիչների խաղողի բերքի ընդունման հարցը լուծվել է:  Պառավաքարի եւ Տավուշի գյուղապետեր Ռոլանդ Մարգարյանը եւ Արթուր Հովհաննիսյանը հայտնեցին, որ այն լուծվեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի միջամտությունից հետո:  Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղում  բոլոր տարաները լցված են եղել, խաղող ընդունելու հնարավորություններ չկային: Տավուշ համայնքի ղեկավարը հայտնեց, որ հոկտեմբերի 8-ին Արծվաբերդի, Չինարիի, Այգեձորի, Տավուշի, Պառավաքարի խաղողագործները  մինչեւ գիշերվա ժամը 1-ը  Բերդ քաղաքում խաղող են հանձնել:

Երեւանի կոնյակի գործարանի  Բերդի մասնաճյուղի տնօրեն Գարիկ Վարդանյանը հայտնեց, որ 320 տոննա հումք  են տեղափոխել  գործարանի Այգավանի մասնաճյուղ, որ կարողացել են վերսկսել խաղողի ընդունումը: Նրա ասաց, իրենք շահագրգիռ էին Բերդի տարածաշրջանի խաղողի ողջ բերքը մթերելու, ասելով հանդերձ , որ հարցի լուծմանը նպաստել է մարզպետ Հ. Աբովյանի միջամտությունը: Նա  ասաց, որ ըստ խաղողագործների հետ կնքված պայմանագրերի ՝իրենք պետք է ընդունեին 4100 տոննա խաղող, սակայն ընդունել  են իրենց համար ռեկորդային քանակության՝ 5078 տոննա խաղող: Գ. Վարդանյանի խոսքերով՝ Բերդի տարածաշրջանում խաղողի ողջ բերքն արդեն հավաքված է:  Բերդի մասնաճյուղում  խաղողի դիմաց գումարը փոխանցվում  է  3 օրվա ընթացքում:

 

Ոսկան  ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031