Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի անձնակազմն ու ուսանողները՝ թվով մոտ 500 հոգի, «Գյումրին քեզ հետ է, Ֆրանսիա», «Մենք աղոթում ենք քեզ համար, Փարիզ», «Դատապարտում ենք ահաբեկչությունը», «Լիբանան» ցուցապաստառներով, Հայաստանի ու Ֆրանսիայի դրոշները ծածանելով՝ Անի թաղամասում գտնվող ինստիտուտից քայլերթով շարժվեցին դեպի Շառլ Ազնավուրի հրապարակ: Նրանք անցան Գյումրու ամենակենտրոնական փողոցներից մեկով՝ Վազգեն Սարգսյանի անվան փողոցով, որտեղ, ի դեպ, տեղակայված են բուհեր, ուսումնարաններ, դպրոցներ: Անցորդները, տեսնելով ուսանողական երթը, միանում էին ու իրենց զորակցությունն էին հայտնում ֆրանսիացիներին:





Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



























































