Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողական երթ դեպի Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակ. միացան  Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Նոյեմբեր 16,2015 22:01

Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի անձնակազմն ու ուսանողները՝ թվով մոտ 500 հոգի,  «Գյումրին քեզ հետ է,  Ֆրանսիա», «Մենք աղոթում ենք քեզ համար, Փարիզ», «Դատապարտում ենք ահաբեկչությունը», «Լիբանան» ցուցապաստառներով, Հայաստանի ու Ֆրանսիայի դրոշները ծածանելով՝ Անի թաղամասում գտնվող ինստիտուտից քայլերթով շարժվեցին դեպի Շառլ Ազնավուրի հրապարակ: Նրանք անցան Գյումրու ամենակենտրոնական փողոցներից մեկով՝ Վազգեն Սարգսյանի անվան փողոցով, որտեղ, ի դեպ, տեղակայված են բուհեր, ուսումնարաններ, դպրոցներ: Անցորդները, տեսնելով ուսանողական երթը, միանում էին ու իրենց զորակցությունն էին հայտնում ֆրանսիացիներին:against terror

momavarutyun gyumri-francia gyumri ert ert-gyumri gyumri-vardevanyanԻսկ Շառլ Ազնավուրի հրապարակում ուսանողներին միացան Շիրակի  մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Գյումրեցիները ծաղկեպսակներ դրեցին Փարիզի զոհերի հիշատակին, մոմեր վառեցին ու չնայած ուժեղ քամուն՝ ձեռքերով պահում էին, որ հանկարծ իրենց վառած լույսը չհանգչի:

Gyumri_Paris_9 Gyumri_Paris_1 Gyumri_Paris_2 Gyumri_Paris_3 Gyumri_Paris_4 Gyumri_Paris_5 Gyumri_Paris_6 Gyumri_Paris_7 Gyumri_Paris_8

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30