Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավաքվել ենք «Ոչ» ասելու ահաբեկչությանը». Շիրակի մարզպետ (տեսանյութ)

Նոյեմբեր 17,2015 08:41 Share

Ինչպես տեղեկացրել ենք՝ երեկ երեկոյան Գյումրու երիտասարդությունը Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտից քայլերթ կազմակերպեց դեպի Շառլ Ազնավուրի հրապարակ, որտեղ ծաղիկներ դրեցին ու մոմեր վառեցին Փարիզում ահաբեկիչների ձեռքով զոհվածների հիշատակին: Նրանց այս հրապարկում միացան Շիրակի մարզպետն ու մարզպետարանի աշխատակիցները, ինչպես նաև Գյումրու քաղաքապետը: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ասաց. «Այսօր Գյումրիի հասարակությունը հավաքվել է Շառլ Ազնավուրի հրապարակում Շառլ Ազնավուրի արձանի մոտ և իրենց հարգանքի տուրքն են մատուցում այն զոհերին, որոնք ընկան Փարիզում տեռորիստների ձեռքով: Այսօր աշխարհի առաջադեմ մարդկությունը պետք է միահամուռ «Ոչ» ասի ահաբեկչական երևույթներին, այսօր մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում, միաժամանակ հարգանքի տուրք ենք մատուցում»:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ իր հերթին հայտարարեց՝ «Ո՛չ տեռորիզմին», ասաց, որ վերջնականապես պետք է պայքարել սրա դեմ ու հիշեց, թե ինչպես էին ֆրանսացիաները երկրաշարժի ծանր օրերին սատար կանգնում գյումրեցիներին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Եթէ այս «ոչ»-ի լոզունքը հնարամիտ ակնարկութիւն մըն է սահմանադրական վերամշակման դէմ «ոչ»-ին, բաւականին անտեղի է, չասելու համար կարգին անճոռնի, նկատի ունենալով երկու նիւթերի տարբերութիւնը…

    Մի քիչ նմանում է «Հարիւրամյակը առանց Ռեժիմի» տխրահռչակ կոչին…

    Կամ ել, ընդհանրապէս ամէն նիւթում Ցեղասպանութիւնը «օգտագործելը», Մեծ Եղեռնը մէջբերելը…

Պատասխանել Հ.Շ.

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30