Լեհաստանի Կոլոբժեկ քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 52 կգ քաշային Վահե Բադալյանը կիսաեզրափակչում հաղթելով մոլդովացի Վլադ Գավրիլիուչին՝ մտել է եզրափակիչ, որտեղ ոսկու համար մենամարտելու է Անգլիայի ներկայացուցիչ Ակաշ Թուքիրի հետ:
Ալեն Դանիելյանը (49 կգ) տուն կվերադառնա բրոնզե մեդալով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































                        
         
         
                                
                                