Լրահոս
Օրվա լրահոսը

Կա՞ն ահաբեկիչներ հայ ժողովրդի մեջ. Հովիկ Աբրահամյանի պարզաբանումները

Նոյեմբեր 29,2015 23:03

Aravot.am-ը Գյումրի այցելած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե հավատո՞ւմ է, որ հայ ազգի մեջ կարող են լինել ահաբեկիչներ: «Դուք չեք հավատո՞ւմ, բայց 1999 թվին էլ կար չէ՞ նման դեպք», -ասաց վարչապետը:

Մեր դիտարկմանը, թե 17-19 տարեկան հայ  աղջիկները մի՞թե կարող են ահաբեկիչ լինել, վարչապետը շարունակեց .«Աղջիկների մասին իրենք կասեն, մենք չասենք»:

Լրագրողներից մեկի հարցին, իսկ  հավատո՞ւմ է, որ այդ ամենը ուղղված է նախագահի, վարչապետի դեմ, Հովիկ Աբրահամյանը շարունակեց. «Ես որեւէ հայտարարություն չեմ անում, չեմ էլ ցանկանում անել, կսպասեմ իրավապահ մարմիները ժամանակին ամեն ինչ կհաղորդեն, տեղյակ կպահեն մեր քաղաքացիներին: Որեւէ շինծու կամ հավատալ-չհավատալու խնդիր չէ… Ամոթ է՝ վերջ ի վերջո, մենք որեւէ մեկին աղջիկ լինի կամ տղամարդ լինի, չունենք նման տրամադրության կամ  մտադրություն անուն կպցնելու , ուղղակի թող քննությունը ավարտվի: Մեկ է՝ հիմա ինչ խոսում ենք, ի սկզբանե կա, գիտե՞ք ինչ,  էդ մասին մենք չենք խոսել, իրենք են չէ՞ էդ մասին խոսել, որ սա ենք ուզում անել, սա ենք պլանավորում անել, մենք  չենք խոսի, իրենք կխոսեն»:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշի վարձակալած անձնատուներից մեկում զինված հանցախումբ էր հայտնաբերել, կալանավորվել են 21 հոգի, որոնց շարքերում կան լրագրող, վարդապետ, կաթողիկե եկեղեցու  ներկայացուցիչներ, ուսանող աղջիկներ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մոսո says:

    Ոնց չկան, լիքը օրը ցերեկով՝ ջիփերով, թազի թուլեքով շրջապատված, հլա հսկում էլ են որ մարդ մուրթ չխանգրի իրանց ճամփան

Պատասխանել մոսո

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30