Լրահոս
Ինչպես է ստեղծվել ԱԲ-ն
Օրվա լրահոսը

Ուկրաինայում հայազգի դատախազի են սպանել. Uapress

Դեկտեմբեր 23,2015 10:26 Share
Աջակցեք aravot.am-ին

Ուկրաինական «Uapress» կայքը հաղորդում է, որ երեկ կրակ է բացվել Ենակիևոյի միջշրջանային դատախազ հայազգի Հարություն Դանիելյանի «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենայի վրա, ինչի արդյունքում վերջինս մահացել է: Հաղորդվում է, որ դատախազին սպանել են նրա ծննդյան օրվանից երկու օր առաջ:

Լրագրող Դենիս Կազանսկին այս առիթով տեղեկացրել է, որ դեպքը տեղի է ունեցել «Դոնեցկի Ազգային Հանրապետության» տարածքում՝ Շախտյորսկ քաղաքում: Կազանսկիի խոսքերով՝ մինչեւ ռազմական հակամարտությունը Դանիելյանն աշխատել է Ուկրաինայի դատախազությունում:

Լրագրողը հայտնել է Դոնեցկի ԶԼՄ-ներում այս սպանության մասին տեղեկատվություն չկա. «Միայն ԴԱՆ-ի դատախազությունում կա համեստ տեղեկատվություն, առանց բացատրությունների»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել