Լրահոս
Օրվա լրահոսը

Կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն նոր խմբեր ստեղծել. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 24,2015 11:59

Երեկ ամենատարածված լուրերից մեկն այն էր, որ Նորք-Մարաշում ձերբակալված ահաբեկչական խումբը մտադիր էր պայթեցնել դեկտեմբերի 1-ին Ֆրանսիա մեկնող Սերժ Սարգսյանի ինքնաթիռը։

Սա իհարկե, ոչ պաշտոնական վարկած է, քանի որ տարածվել է լրատվամիջոցների կողմից։ Բայց մեկ է, արձագանքները շատ էին։

Երեկ այդ արձագանքներին էինք հետեւում. օգտատերերի մի ստվար հատված… ափսոսանք է հայտնել, որ ինքնաթիռի պայթեցումը տեղի չի ունեցել։ Անկեղծ մարդիկ տխրել են։

Սա շատ վատ է։ Վատ է, որ ոչ թե չեն պայթեցրել, այլ վատ է, որ այսօր Հայաստանում այնպիսի վիճակ է ստեղծվել, մարդկանց այն վիճակին են հասցրել, որ շատերի համար երկրի ղեկավարի ինքնաթիռի պայթեցումը նույն վիճակից դուրս գալու ելք է համարվում։ Ու այսպես ասողների մի մասը հասուն, բարձրագույնավարտ մարդիկ են, որոնք քչից-շատից գործ ունեն: Իսկ ի՞նչ ասել աղքատության եզրին գտնվող տասնյակ հազարավոր մարդկանց մասին։ Որոնցից շատերը իրենց հերթին հերոսացնում են ձերբակալված խմբին՝ համարելով, որ այն ամենը, ինչ նրանք մտադիր էին անել, բխելու էր ժողովրդի շահերից։

Իսկ եթե այս համոզմունքն իսկապես տարածվի՞։ Այսինքն, դառնա հասարակական պահանջ, ցանկություն, իղձ։ Թեկուզ դա հրապարակավ չարտահայտվի։ Դա նշանակում է, որ որտեղ պահանջարկ, այնտեղ էլ՝ առաջարկ կարող է լինել։ Կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն նոր խմբեր ստեղծել, իսկապես մտածել, որ իրենք հերոսություն են անելու, քանի որ ժողովրդի կամքն է այդպիսին։

Իշխանությունները այս մասին պետք է լրջորեն մտածեն։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031