Խոշոր սուպերմարքեթներին նախատոնական այս օրերին վերահսկողության տակ են պահում: Այսօր կառավարության նիստից հետո ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը:
Ըստ նրա, ամբողջ աշխարհում մրցակցության պաշտպանության մարմինները գների կարգավորմամբ ու վերահսկմամբ չեն զբաղվում, այդուհանդերձ, Ա. Շաբոյանի խոսքերով, գնագոյացման խնդիրները գտնվում են ՏՄՊՊՀ-ի տեսադաշտում. «Մեր տեսադաշտում են գտնվում այն խոշոր ընկերությունները, գերիշխող դիրք զբաղեցնողները, որպեսզի պահանջարկի աշխուժացման ժամանակ չստացվի, որ խոշոր ընկերությունները առիթից օգտվել են եւ հակամրցակցային գործողությունների արդյունքում գնային չարաշահման երեւույթներ իրականացնեն, այդ իսկ պատճառով, սովորաբար ամեն տարի, այս տարի եւս՝ Ամանորի նախաշեմին ուժեղացված հսկողություն ենք իրականացնում հատկապես այն շուկաներում, որտեղ գործունեություն են իրականացնում խոշոր ընկերությունները, գերիշխող դիրք զբաղեցնողները եւ հատկապես այն շուկաներում, որոնք սոցիալական նշանակություն ունեն»:
Պարոն Շաբոյանի մեկնաբանությունները` տեսանյութում
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Էս մարդիկ երևի կաթնաշոռը միայն ամռանն են ուտում, որ չեն նկատել, թե ինչպես ՛՛Մարիաննա՛՛ և ՛՛Աշտարակ կաթ՛՛ ընկերություների արտադրած կաթնաշոռը տարեմուտի վերջին շաբաթներին մածունից մի քիչ է տարբերվում:
Made by ”Smart” – Verified by ”Shlang” 🙂