Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

Հունվար 03,2016 11:30

Հունվարի 3-ին, ժամը 07.13-ին ահազանգ է ստացվել, որ Նորատուս-Գավառ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Հոնդա» մակնիշի 34 MM 420  պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 3-ին, ժամը 03.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Ավետիսյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Լեքսուս» մակնիշի 20 zv 200 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 3-ին, ժամը 02.59-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Նորատուս ավտոճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Գավառ-Նորատուս ավտոճանապարհի 4-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 34 QD 118 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 3-ին, ժամը 01.48-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Շատվան ավտոճանապարհին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈւԱԶ» մակնիշի 22 UU 720 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 3-ին, ժամը 01.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում՝ «Անի Պլազա» հյուրանոցի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի 50 LS 808 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 2-ին, ժամը 23.20-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Հրազդան-Լեռնանիստ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 34 DT 387 պետհամարանիշով ավտոմեքենան:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031