Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերադասելի» մարդիկ չունենք

Հունվար 23,2016 10:00

Մեզանում ամեն ինչ անձնավորված է ընկալվում: Այդպիսին է, հավանաբար, մեր «արեւելյան մենթալիտետը», որից 21-րդ դարում, հավանաբար, պետք է հրաժարվել: Եթե մենք գրում էինք, որ խոզի գրիպը չի նահանջում` ի հեճուկս առողջապահության նախարարության խրոխտ հայտարարությունների այն մասին, թե այն «նահանջում է», դա չի նշանակում, որ մենք ինչ-որ խարդավանք ենք հյուսում առողջապահության նախարարի դեմ:

Եթե ես կարծում եմ, որ վերջին 15 տարում մեր մայրաքաղաքի կենտրոնը քանդվում է՝ հանուն իշխանության հետ սերտաճած կառուցապատողների եւ ինչ-որ նեոբոլշեւիկյան (եւ միաժամանակ գավառամիտ) գիգանտոմանիայի, դա ամենեւին չի նշանակում, որ ես ինչ-որ անձնական խնդիր ունեմ այդ քանդման գաղափարախոս Նարեկ Սարգսյանի հետ եւ կարծում եմ, որ նրա տեղը պետք է զբաղեցնի որեւէ Պողոս կամ Պետրոս: Հակառակը՝ Նարեկ Սարգսյանի նախագծած մի քանի շենք ինձ դուր է գալիս, նա տաղանդավոր ճարտարապետ է եւ միանգամայն արժանի է պետական մրցանակի (եթե 21-րդ դարում ընդհանրապես պետք է պետական մրցանակներ բաժանել): Ամբողջ խնդիրն, ինձ թվում է, այն է, որ որեւէ կոնկրետ ոլորտում տաղանդավոր մարդիկ չպիտի իշխանություն ունենան` պաշտոններ պետք է զբաղեցնեն տաղանդավոր մենեջերները:

Շնորհալի ճարտարապետը, գրողը, նկարիչը եւ այլն, գրեթե պարտադիր, չափազանց ամբիցիոզ են, իսկ հավակնոտ լինելը հաճախ հանգեցնում է բոլշեւիկյան մտածելակերպի, ըստ որի՝ «ինձնից առաջ ոչ մի լավ բան չի եղել, պատմությունը սկսվում է ինձնից»: Եթե այդպես մտածողը պարզապես «ազատ ստեղծագործող» է, դա նորմալ է, բայց երբ նա պաշտոնյա է, դա կարող է բերել ավերածությունների: Անդրեյ Վիշինսկին նույնպես շատ տաղանդավոր եւ կրթված իրավաբան էր: Բայց ճիշտ է նաեւ, իհարկե, որ ինչպես ստալինյան համակարգը Վիշինիսկու կարիքն ուներ, այնպես էլ օլիգարխիկ համակարգը կարիք ունի Նարեկ Սարգսյանի: Կարելի է հակառակ օրինակը բերել՝ Խորհրդային Հայաստանի մշակույթի նախարար (1967-72) Կամո Ուդումյանը ոչ պոետ էր, ոչ էլ նկարիչ՝ կուսակցական աշխատող էր: Բայց օժտված էր մենեջերի արտակարգ ունակություններով, որի շնորհիվ խորհրդային համակարգի պայմաններում կարողացավ շատ բան անել հայ մշակույթի համար:

Երբ մենք գրում ենք, որ այս կամ այն ընդդիմադիր կուսակցական լիդերը տարիներ շարունակ խոսում է  մոտալուտ իշխանափոխության, թեժ աշնան կամ թեժ գարնան մասին, եւ հետո դա սուտ է դուրս գալիս, իսկ հիշյալ լիդերը չի խոստովանում, որ սուտ է խոստացել, դա չի նշանակում, որ մենք ինչ-որ բան ունենք այդ գործչի կամ նրա կուսակցության դեմ:

Ինձ, «Առավոտին» բացարձակապես միեւնույն է, թե որ անձը որ աթոռին է նստում՝ սկսած ՀՀ նախագահի աթոռից: Մենք գրում ենք ոչ թե անձերի, այլ երեւույթների մասին: Մենք չունենք «գերադասելի» մարդիկ, որոնք փոխարինելով ներկա իշխանավորներին կամ ընդդիմադիրներին՝  ինչ-որ դրախտային վիճակ կստեղծեն մեր երկրում: Եթե որեւէ մեկը դրան հավատում է, ուրեմն միամիտ մարդ է: Եթե չի հավատում, բայց ասում է՝ ուրիշ հարց:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Առողջ միտքեր արտայայտուած են այս յօդուածին մէջ, սակայն նշուած ախտերից ոմանք չեն համապատասխաներ «արեւելեան մտայնութեան», այլ աւելի իւրայատուկ են Հայաստանին – կամ ընդհանրապէս կարգ մը հայերու – : Օրինակի համար, ամբողջ արաբական Արեւելքում, մարդիկ (ներառեալ այդտեղ ապրող հայերը) աւելի յարգանք ունեն բարձր պաշտօնների տէր անձերի նկատմամբ – յաճախ լաւ գիտնալով հանդերձ անոնցմէ ոմանց թերութիւնները, նկարագրի անվայել գիծերը, մոլութիւնները, եւայլն. – : Չասեցի յարգանք կ’արտայայտեն, այլ ունեն, այսինքն երեւոյթը չի վերաբերում ձեւակերպութեան, շողոքորդութեան կամ վախի: Այդ տեսակի արեւելեան մտայնութեան մէջ ուրեմն, թէկուզ բնազդաբար, էական զանազանութիւն մը կատարվում է՝ պաշտօնին եւ անհատին միջեւ: Հետաքրքրական է նաեւ որ նոյնիսկ օտար Արեւելքի հայերը կը փոխեն այդ մտածելակերպը, Հայաստանի մէջ կամ Հայաստանի կապակցութեամբ: Այս օրերուն այդ ուղղութեամբ լաւագոյն օրինակը Մայր Հայրենիք ապաստանած սուրիահայերի պարագան է, որոնցմէ շատեր կոյր պաշտամունք ունին Սուրիոյ նախագահին եւ վարչակարգին հանդէպ, մինչ լայնօրէն նուազ բարիացակամ կեցուածք ունին Հայաստանի ղեկավարութեան նկատմամբ:

  2. Ruben says:

    ԽՈԶՆ ՈՒ ԱԳՌԱՎԸ
    Մի դարաւոր կաղնու տակ
    Խոզը ագահ ու անհագ,
    Այնքան կաղին զխտւեց,
    Որ ցած ընկաւ ու փռւեց:
    Զարթնեց քնից ու տակից
    Ծառը փորեց արմատից:
    – Ի՞նչ էս անում, այ անգէտ, –
    – Ագռաւն ասաց վերեւից: –
    Խա՞ղ էս անում ծառի հետ,
    Կչորանա արեւից:
    – Չորանում է` չորանա,
    – Ինձ ի՞նչ օգուտ` զօրանա,
    Միայն կաղին ունենամ,
    Ուտեմ, պառկեմ, գիրանամ:
    – Այ ապերախտ կենդանի,
    Ով քեզ նման վիզ ունի`
    Իր կոյր աչքով չի տեսնի,
    Որ կաղինը հիւթալի
    Լոկ այս ծառն է ձեզ տալի, –
    Ագռաւն ասաւ խոզուկին,
    Էն կախ գլուխ կուզիկին

  3. Սարգիս says:

    Այսօր պատահականորեն կարդացի ռուսական կայքում դրված մի հոդված,որի սկիզբը ինձ ապշեցրեց ու միաժամանակ վրդոհվեցրեց այնքան,որ լռել ու անտարբեր անցնել չկարողացա:Փաստորեն ոչ միայն Երեվանն են քանդում,այլ մեր պատմությունը նույնպես:Լավ, Երեվանը հասկացանք,դրանք քանդում են իսլամական պետության հայկական մասնաճյուղի հայ (միգուցե նույնիսկ հայ էլ չեն) ներկայացուցիչները,իսկ պատմությունը?Ինչ է, ամենուր իսլամիստներ են, չեմ հասկանում?ՈՒր են մեր պատմագետները կամ պետության ներսում որ մարմինը կամ գերատեսչությունն է զբաղվում պատմական կեղծիքներին գնահատական տալուն?
    Как Россия Турцию от раздела спасла
    https://www.velykoross.ru/actual/all/article_2365/
    Հոդվացի հենց սկզբից գրված է,մեջբերում եմ -Թուրքիան անցած դարի 20-ական թվականների սկզբից համարյա կիսով չափ օկուպացված հույներով և հայերով,հանկարծակի իր մշտական թշնամուց ստանում է օգնություն…Ռուսաստանից.
    Հասկացաք? Փաստորեն թուրքերը բնիկներն էին,իսկ հայերը և հույները զավթիչներ,երկվորներ :Հետո էլ նեղանում ենք Ռուսաստանի արքեպիսկոպոսից…
    Առաջինը մենք մեզանից պիտի նեղանանք,որ ձայն չենք հանում,(թեև մեզ մոտ ձայն հանողները սովորաբար երեսիվայր հանկարծակի մի քանի տեղով ընկնում ու վնասվում են):
    Ինձ համար էլ միեւնույն է, թե որ անձը որ աթոռին կնստի,բայց գոնե թե մի քիչ ներսում հայ մնա ու պետությունը սիրի,կամ եթե չի կարող սիրել,գոնե հարգի:
    Օգտվելով առիթից,Շնորհավորում եմ բոլորիս Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ:Մեր ժողովուրդը թող շրջապատված լինի Սիրով:

    • G.Nuri says:

      Սա այն դեպքն է, երբ մարդուն, նրա որակական հատկանիշները, նրա իրական գործունեությունը, ոլորտային բացառապես բոլոր խնդիրներին կատարելապես տիրապետելու նրա հնարավորությունների շրջանակը չիմանալով, բոլորովին չիմանալով /իմանալու, խնդիրների մեջ խորանալու ցանկություն իսկ չկա/ հանդերձ՝ գրում են, խոսում, աղաղակում…
      «Ինձնից առաջ ոչ մի լավ բան չի եղել, պատմությունը սկսվում է ինձնից»՝ սա դուք եք ասում՝ ձեր այս տողերը հանիրավի վերագրելով Նարեկ Սարգսյանին: Չկա նման բան, դուք խորը թյուրիմացության մեջ եք…
      ՈՒղղակի կեղծիքը, սուտը, այլոց պաշտոնավարման շրջանում քանդարարության վերագրումը Նարեկ Սարգսյանին Ձեզ ևս հաճո է: Դրա վկայությունն է, որ չիմացած բաների մասին գրում եք՝ ասես 100 տոկոսանոց ճշմարտություններ եք ասում… Ինչ ասել է՝ <>, պարոն Աբրահամյան և կարող եք դուք արդյոք գոնե 1-2 կոնկրետ շենքեր նշել, որոնք քանդել է կամ որոնց քանդման ջատագովն է եղել ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Կամ՝ ինչ եք հասկանում՝ ասելով՝ <>՝ սոսկալի, անհեթեթ համեմատություն անելով…
      Հավատացնում եմ Ձեզ, որ ոչ միայն ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտը, այլև մենք բոլորս Նարեկ Սարգսյանի պես մարդու կարիքն ունենք: Կայացած, ինտելեկտուալ է՝ տաղանդավոր մարդկանց ընդառաջող, ցանկացած թեմայի շուրջ դիմացինին համբերատար լսող և անվերջ աջակցող, ի վերջո, միշտ՝ մեծահոգի և ներող, այդ թվում՝ հատկապես իր վրա քար նետողներին: Մարդ, որ իր մասնագիտության նվիրյալն է և կողմնակից՝ գաղափարական բոլոր տարաձայնություններով հանդերձ հայ ճարտարապետների համերաշխ գործունեությանը՝ ի շահ մասնագիտության և երկրի:
      Ցավոք, Ձեր ներկայացված կերպարից այնքա՜ն հեռու է իրական Նարեկ Սարգսյանը:

      • Ruben says:

        Արգիշթորդի Ռուսան
        ասում է. Ով որ այս արձանագրությունը
        փչացնի, ով փշրի,
        հողում թաղի, ով ջուրը գցի,
        ով տեղից իր շարժի,
        ով արևի առջևից
        առանձնացնի կամ ասի «ոչնչացրու»,
        ով ուրիշին ասի.
        «Ես կատարեցի», ով որ
        Անունս ջնջի և իր անունը
        գրի, – լինի նա
        Վանեցի, լինի Լուլուրեցի [թշնամի],
        թող որ Խալդե, Թեյշեբա,
        Շիվինե աստվածները չխնայեն,
        Թե անունը, թե սերունդը
        երկրի վրա չթողնեն»։

  4. Լավատես says:

    Եթե մենք ունենայինք արդյունավետ ընտրական համակարգ, ապա իշխանության կգային իսկականից մակարդակով պատասխանատու լավագույն մասնագետները: Այսօրվա ընտրվածի ընտրությունը կազմակերպում են ինչ որ փողավոր մարդիկ, որոնց ընտրվածը շատ լավ գիտի ու բնական է էդ փողավորներին էլ ծառայում է: Իսկ ժողովրդի համար կազմակերպում են գաղտնի ընտրություններ՝ ժողովրդավարության անվան տակ, որ ընտրվածը ժողովրդի առաջ պատասխան չտա: Դրա համար էլ մեզ պետք են բաց ընտրություններ, որ ես իմ ընտրության համար գալիք սերունդների առաջ պատասխան տամ: Թե խելքս չի հերիքում թե ում ընտրեմ, ձայնս կտամ ինձնից ավելի խելոք հարեւանիս կամ այլ հստակ որոշակի մարդու: Առանց ընտրական պատասխանատվության լիարժեք քաղաքացի չի լինում:

  5. gib.gibindus says:

    «ինձնից առաջ ոչ մի լավ բան չի եղել, պատմությունը սկսվում է ինձնից»-այսպես մտածում են միայն տհասները`տաղանդավոր մարդը դա պարզապես ցույց է տալիս գործով:
    “Մենք չունենք «գերադասելի» մարդիկ”-իսկ սա արդեն մեր ժամանակի դժբախտությունն է: «Գերադասելի» մարդիկ միշտ կան, պարզապես նրանց “օգտագործելու” սոցիալական պատվերը հասունանում է հասարակության մեջ: Այդ թվում նաև լրատվամիջոցների աշխատանքի շնորհիվ: Բայց մեր մոտ ամեն ինչ դեֆորմացված է և աղճատաված:

  6. Նարեկ says:

    Ձեր թերթում է ու լավն է.

    https://www.aravot.am/2011/07/12/334872/

  7. Նարեկ says:

    Հա մի բան էլ.

    Ասում են Նարեկ Սարգսյանը սիրուհի ունի, որին քաղաքի կենտրոնում տուն է նվիրել: ՃԻշտ է???????

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031