Լրահոս
Օրվա լրահոսը

Վնասազերծված խմբի անդամ Նելլի Մինասյանն ազատ է արձակվել. «Ա1+»

Հունվար 25,2016 13:55

Րոպեներ առաջ «Աբովյան» ՔԿՀ-ից ազատ է արձակվել նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինյալ խմբի գործով կալանավորված Նելլի Մինասյանը:

Պաշտպան Ինեսա Պետրոսյանն «Ա1+»-ին տեղեկացրեց, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել քաղաքից չհեռանալու մասին ստորագրությունը:

Ի դեպ, այս գործով կալանավորված Ինեսա Պետրոսյանի մյուս երկու պաշտպանյալները՝ Մարինե Կաթանյանը եւ Ասյա Մկրտչյանն ազատ չեն արձակվել, նախաքննական մարմինը երկու ամսով երկարացրել է նրանց կալանքի ժամկետը:

Ըստ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության՝ Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել  եւ ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ` կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք, որը թաքցվել է Երեւան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը: Խումբը վնասազերծվել էր նոյեմբերի 25-ին: Ձերբակալվածների թիվը անցում է երեք տասնյակը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031