Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարիին տեղափոխել են հոգեբուժարան. «Ա1+»

Փետրվար 24,2016 15:45

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են Նորքի հոգեբուժարան: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Վարդգես Գասպարիի կինը՝ Անահիտ Այվազին: Նա այսօր տեսակցության է գնացել ամուսնուն, սակայն հայտնել են, որ տեսակցությունը հնարավոր չէ՝ Գասպարիին տեղափոխել են:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որ այս պահին գտնվում է Նորքի հոգեբուժարանում, հայտնեց, որ Գասպարիին հոգեբուժարան տեղափոխելու համար միջնորդություն է ներկայացրել քննիչը, դատարանն էլ բավարարել է միջնորդությունը՝ նրան փորձաքննության ենթարկելու: Իրավապաշտպանը նաեւ հայտնեց, որ այս պահին Գասպարիի մոտ են գտնվում նրա պաշտպանները։

Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է՝ առանց նախապես զգուշացվելու:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29