«Սրանով ցույց է տրվում, որ հատկապես հետընտրական շրջանում փորձում են դիմադրության ցանկացած օջախ, իրենց քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք լռեցնել նման ճանապարհով։
Պրոցեսը սպասելի էր, և գիտենք, որ սկսվել է դեռ նախընտրական շրջանից ու ավելի է ուժգնացել հետընտրական շրջանում։ Տեսանք նաև ընդդիմադիր մեկ այլ խոշոր խմբակցության ղեկավարների կալանավորում. մի դեպքում հետո փոխվեց տնային կալանքի, մյուս դեպքում՝ Ծառուկյանի պարագայում, կալանավորումը շարունակվում է: Եվ հիմա, Ռոբերտ Քոչարյանի որդուն արդեն կալանավորել են, ու ընթանում է հենց Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը»,- Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց հանրային գործիչ Նարե Սիմոնյանը։
Նրա ձևակերպմամբ, օրվա իշխանությունների բնական դաշնակիցն իրենց քաղաքականության շարունակության գործում հենց Ադրբեջանն է։
Մի պահ դատարանի մոտ իրավիճակը լարվեց, Վարդգես Գասպարին ցույց էր անում: Քաղաքացիները նրան կոչ արեցին հեռանալ, ոստիկանները փորձեցին հեռացնել, որպեսզի իրավիճակը չլարվի: Նրա ձեռքին Քոչարյանին վիրավորող պաստառ էր: Նա նաև հասցրեց իր պառկած ցույցն իրականացնել:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Ամբողջությամբ՝
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































