Լրահոս
Օրվա լրահոսը

Իր հայտարարությունից ընդամենը մեկ շաբաթ հետո Լեւոն Մկրտչյանը ճիշտ հակառակ որոշումը կայացրեց. «Հայկական ժամանակ»

Մարտ 03,2016 11:27

Կրթության եւ գիտության նորանշանակ դաշնակցական նախարար Լեւոն Մկրտչյանն այս պաշտոնում իր առաջին եզրակացությունն է տվել, ինչը հակասում է ընդամենը օրեր առաջ արած իր իսկ հայտարարությանը։ Նախարարը պաշտոնապես հավանության է արժանացրել կառավարության այն եզրակացությունը, որով գործադիրն, ըստ էության, բացասական կարծիք է հայտնել բուհերի խորհուրդները ապաքաղաքականացնելու մասին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը։

Մինչդեռ Լեւոն Մկրտչյանը նախարար նշանակվելու առաջին իսկ օրը՝ փետրվարի 25-ին, անդրադառնալով ընտրական գործընթացներին դպրոցների տնօրենների ակտիվ մասնակցությանը վերաբերող հարցին՝ հայտարարել էր, թե «պետք է կրթական համակարգն իսկապես ապակուսակցականացնել»։ Սակայն իր այս հայտարարությունից ընդամենը մեկ շաբաթ հետո նա ճիշտ հակառակ որոշում է կայացնում եւ հավանություն է տալիս բուհերի խորհուրդներն ապաքաղաքականացնելու մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած բացասական եզրակացությանը։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    Այս պարոնը մի քանի անգամ արդեն եղել է նախարար և կարելի է ասե,լ թէ կրթությունը, և թէ գիտությունը Հայաստանում հավասարեցվել է զրոյի: Ես չեմ հասկանում մեր երկրի ղեկավարությունը ուղեղից զատ, ինչով է մատածում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031