Լրահոս
Օրվա լրահոսը

Apple-ը թողարկեց սիրված դիզայնով, բայց ավելի հզոր նոր iPhone (ֆոտոշարք)

Մարտ 22,2016 11:16

Մարտի 21-ին հատուկ մամուլի ասուլիսի ընթացքում ամերիկյան Apple ընկերությունը ներկայացրեց iPhone SE հեռախոսը։ Սարքն իր մեջ ներառել է Apple-ի արդեն գոյություն ունեցող արտադրանքների լավագույն գծերը. 2013 թվականին թողակված iPhone 5s-ի դիզայնը եւ 2015 թվականին թողարկված 6s-ի գործառույթները։

Ամիսներ շարունակ համացանցում խոսակցություններ էին պտտվում նոր սարքի հնարավոր թողարկման մասին։ Լուրեր էին պտտվում, թե նոր մոդելը կրելու է iPhone 5SE անունը։ Մի քանի շաբաթ առաջ, սակայն տարածվեց iPhone SE անունը, որն էլ երեկ հաստատվեց։

Սարքն արտաքնապես լիովին նման iPhone 5S-ին։ Միակ տարբերությունն այն է, որ 5S-ը թողարկվել էր երեք գույներով (սեւ, մոխրագույն, ոսկեգույն), իսկ SE-ն թողարկվելու է 4 գույներով։ Ավելացել է վարդագույնը, որն Apple-ը սկսել է օգտագործել iPhone 6S-ից սկսած։

Apple-ի թողարկած նոր սարքում, 4 դյույմ անկյունագծով էկրանից զատ, տեղ են գտել նաեւ նորագույն A9 պրոցեսորը, 12 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ, որը թույլ է տալիս 4K ձեւաչափով նկարահանում կատարել, NFC չիպը, որը նախատեսված է Apple Pay-ով վճարումներ կատարելու համար։ Ի տարբերություն iPhone 6S-ի՝ SE-ում տեղ չի գտել 3D Touch էկրանը, որի միջոցով հնարավոր է դառնում մատների տարբեր ուժգնությամբ հպումների ժամանակ կատարել տարբեր գործառություններ։

Համացանցում iPhone SE-ի մասին հիմնականում դրական արձագանքներ են հնչում։ Բազմաթիվ օգտատերեր, որոնք չէին ցանկանում հրաժեշտ տալ իրենց 5S-ին, երեկ գրում էին, որ անպայման ձեռք կբերեն SE-ն։

Նշենք, որ տարբեր վարկանիշներով եւ գնահատականներով՝ 2013 թվականին թողարկված iPhone 5S-ի դիզայնը համարվում է լավագույնը Apple-ի պատմության մեծ։ Նման կարծիքի են նաեւ բազմաթիվ օգտատերեր։ Շատերին ուղղակի դուր են գալիս սմարթֆոնի փոքր չափսերը, եւ այդ պատճառով նրանք չեն ցանկանում ձեռք բերելով չափսերով ավելի մեծ 6-ը կամ 6S-ը։

iPhone-SE-official-9 iPhone-SE-official-4 iPhone-SE-official-10

Աշոտ ՒՍՐԱԵԼՅԱՆ

Լուսանկարները՝ Apple-ի կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031