Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ նախագահ. Մենք բոլորի հետ միասին սգում եւ աղոթում ենք անմեղ զոհերի համար

Մարտ 23,2016 15:32

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, ցավակցական նամակ է հղել Եվրոպայի Պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլին,ինչպես նաեւ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն։

Նամակում ասված է ՝

Հերթական անգամ աշխարհը ցնցվեց անմարդկային ահաբեկչությունից։ Բառերն անզոր են՝ նկարագրելու մեր բոլորի վիշտն ու այն զգացումները, որ ապրեցինք, լսելով ահաբեկչության լուրը։ Մեկ բան հստակ է՝ մենք բոլորս պետք է մեկտեղենք մեր ուժերն ու կամքը՝ համաշխարհային այս չարիքի դեմ պայքարելու համար։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ անձամբ իմ անունից ընդունեք մեր խորին ցավակցությունը։ Մենք բոլորի հետ միասին սգում եւ աղոթում ենք անմեղ զոհերի համար, վիրավորներին մաղթում արագ ապաքինում։

Մեր զորակցությունը փոխանցեք Բելգիայի բարեկամ ժողովրդին, անմեղ զոհերի հարազատներին։

Կամք եւ տոկունություն մեզ բոլորիս՝ համաշխարհային այս չարիքի դեմ միասնաբար պայքարելու համար։

 

Հարգանքով՝ «Բարգավաճ Հայաստան»

կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031