Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը եղել է մարտական հենակետերում

Մարտ 24,2016 11:28

Մարտի 23-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 5-րդ բանակային զորամիավորման մի շարք ստորաբաժանումներում:
Շրջայցի նպատակն էր տեղում դիտարկել զինվորական ծառայության կազմակերպման պայմանները, ծանոթանալ սահմանագոտու տվյալ հատվածի օպերատիվ իրավիճակին, ինչպես նաև ստուգել նախորդ այցերի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը։

Աշխատանքային այցի շրջանակում Սեյրան Օհանյանը եղել է մարտական հենակետերում, ծանոթացել է ինժեներական և ամրաշինական կառույցների վիճակին, ընթացիկ աշխատանքներին, զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց սոցիալ-կենցաղային պայմաններով:
Զորամիավորման ենթակա ստորաբաժանումներում պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից հրամանատարական կազմին առաջադրվել են որոշակի խնդիրներ, տրվել են ցուցումներ և հանձնարարականներ իրականացվող աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ

seyran_Ohanyan_2

ՀՀ պաշտպանության նախարարը եղել է նաև մարտի 21-ին մեկնարկած զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքների շրջանակում բացազատված վրանային ավանում, լսել է բանակային զորամիավորումների հրամանատարական կազմի ներկայացուցիչների զեկույցներն ու առաջարկները:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031